Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-322 հունիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 հունիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 32 | «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

_____________________________________________________________________

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 2 հունիսի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի մայիսի 14-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետը դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին հակասող»:

2. Դիմողը, վիճարկվող դրույթներն իրենց ամբողջության մեջ համադրելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1051 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, դիտարկելով այն փաստի հետ, որ դիմողը չի հրաժարվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, գտնում է, որ ակնհայտ է, որ ինքը զրկվում է դատարանում իր գործի արդարացի և արդյունավետ դատական պաշտպանություն ստանալու սահմանադրական իրավունքից: Ըստ դիմողի իրեն վերապահված սահմանափակ հնարավորության էությունը և շրջանակը բացահայտված և պարզաբանված չեն օրենքի այլ դրույթներում, ինչի հետևանքով դիմողը Հաշտարարի ոչ իրավաչափ որոշումներն իրավասու չէ վիճարկել ոչ ըստ էության, ոչ էլ սահմանափակ կարգով: Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը խախտում է արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքները: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28, 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է ընդունման մասամբ հետևյալ պատճառաբանությամբ. 2.1. Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի ՍԴՈ-1051 որոշման համաձայն` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ինչպես նաև այդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 18-րդ հոդվածի դրույթներով Կազմակերպության դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովի հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում` եթե ներկայացված դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Ելնելով վերոնշյալից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մասով սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման: 2.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույթների մասով առկա չեն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմքերը, մասնավորապես

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին:

2. դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

- դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

- դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

- դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

- դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 29-րդ հոդվածներով, 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մասով, մերժել:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

2 հունիսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-32

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հունիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-32
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել