Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆԵԼԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆԵԼԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2110 ապրիլի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 ապրիլի 2020թ. ՍԴԴԿՈ - 21 | ՆԵԼԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 10 ապրիլի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ֆ. Թոխյանի

Քննության առնելով Նելիկ Վարդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Նելիկ Վարդանյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020թ. մարտի 23-ին) խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ Վերաքննիչ վարչական դատարանն իր' 14.05.2019թ. որոշման մեջ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ «Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությանը, ապա Վերաքննիչ դատարանը մեկ անգամ ևս վկայակոչում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում»: Նշյալի համատեքստում դիմողը շեշտադրում է, որ հիմք ընդունելով վիճարկվող դրույթը Վերաքննիչ վարչական դատարանը չի ուսումնասիրել թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությունը, որն էական նշանակություն կարող էր ունենալ վիճարկվող ակտի իրավաչափությունը գնահատելիս: Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումներով ղեկավարվելով Վերաքննիչ դատարանն ուսումնասիրման ենթակա ապացույցների շարքից բացառել է թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությունը, ինչի արդյունքում ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում տեղի չի ունեցել, և ինքն զրկվել է իր գործի արդարացի քննության սահմանադրական իրավունքից: Արդյունքում խախտվել է գործի արդարացի քննության հիմնական իրավունքը:

3. Ելնելով Նելիկ Վարդանյանի դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, այն է.

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2. դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,

3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,

5. առկա է դատարանի վերջնական ակտը,

6. դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

7. վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է,

8. դիմումը հիմնավորված է,

9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ .

1. «Նելիկ Վարդանյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

10 ապրիլի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 ապրիլի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել