ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 51 — Հանցագործությունների բազմակիության հասկացությունը և տեսակները 1.
Ամփոփում
Հոդված 51. Հանցագործությունների բազմակիության հասկացությունը և տեսակները 1. Հանցագործությունների բազմակիություն է համարվում միևնույն անձի կողմից երկու կամ ավելի հանցանք կատարելը: 2. Հանցագործությունների բազմակիության տեսակներն են հանցագործությունների համակցությունը և հանցագործությունների ռեցիդիվը: 3. Հանցագործությունների բազմակիությունը բացակայում է, եթե նախորդ հանցագործության համար մարվել կամ վերացվել է դատվածությունը, կամ անձն օրենքով սահմանված
Ամբողջ Տեքստ
Հոդված 51. Հանցագործությունների բազմակիության հասկացությունը և տեսակները 1. Հանցագործությունների բազմակիություն է համարվում միևնույն անձի կողմից երկու կամ ավելի հանցանք կատարելը:
2. Հանցագործությունների բազմակիության տեսակներն են հանցագործությունների համակցությունը և հանցագործությունների ռեցիդիվը:
3. Հանցագործությունների բազմակիությունը բացակայում է, եթե նախորդ հանցագործության համար մարվել կամ վերացվել է դատվածությունը, կամ անձն օրենքով սահմանված կարգով ազատվել է քրեական պատասխանատվությունից:
4. Հանցագործությունների բազմակիությունը բացակայում է մեկ տևող կամ շարունակվող հանցագործության դեպքում:
5. Հանցագործությունների բազմակիությունը բացակայում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
