Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԳԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԳԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-87 հուլիսի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հուլիսի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 8 | ԳԱԳԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

7 հուլիսի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով քաղաքացի Գագիկ Գեղամյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Քաղաքացի Գագիկ Գեղամյանը 16.06.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3- րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Դիմողը նշում է, որ մեղադրողը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը հանդես է եկել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին միջնորդությամբ, և ամբաստանյալին կրկին նույն մեղադրանքն է առաջադրվել ոչ փոխելով արարքի իրավաբանական որակումը և ոչ էլ հանցակազմի հատկանիշների բովանդակությունը։

Դիմողի կարծիքով, «Մեղադրողը, ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելով, վերականգնել է նախկինում ձախողված նախաքննությունը»։

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ.

Վիճարկվող նորմը դատական ակտերով չի կիրառվել դիմողի նկատմամբ։ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն յուրաքանչյուր ոք ՀՀ սահմանադրական դատարանում կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, նշելով, որ դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը ... որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է որևէ օրենքի դրույթ։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն տվյալ դեպքում դիմողն իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով և 69-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Գագիկ Գեղամյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

7 հուլիսի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/2-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հուլիսի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել