Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան14 հունվարի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 14 հունվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՎԱՐԴԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

14 հունվարի 2009թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ՝ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ՝ Զ.Ղուկասյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով Վարդան Ծատուրյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Քաղաքացի Վարդան Ծատուրյանը 18.12.2008թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 4-րդ մասի, 233-րդ հոդվածի 4-րդ մասի և 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի սահմանադրականությունը։

2. ՀՀ սահմանադրական դատարանը 2007թ. ապրիլի 9-ին՝ քաղաքացիներ Հակոբ Դանիելյանի, Վաչագան Խաչատրյանի եւ այլոց դիմումների հիման վրա կայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 230 հոդվածի 1-ին կետի, 231.1., 231.2. հոդվածների դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշում /ՍԴՈ-690/։ Սահմանադրական դատարանը քննության է առել նշված հոդվածների` 07.07.2006թ. խմբագրությամբ տեքստի սահմանադրականության հարցը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-277-Ն ՀՀ օրենքով (ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007թ. նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007թ. դեկտեմբերի 20-ին, ուժի մեջ է մտել 01.01.2008թ.) ՀՀ ՔԴՕ-ի 230-րդ հոդվածը վերաձևակերպվել է որպես ՀՀ գործող ՔԴՕ-ի 231-րդ հոդված՝ «Վճռաբեկ բողոքի բովանդակությունը» վերտառությամբ, «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 231.1. հոդվածը՝ որպես ՀՀ գործող ՔԴՕ-ի 233-րդ հոդված, իսկ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը» վերտառությամբ 231.2. հոդվածը` ՀՀ ՔԴՕ-ի 234-րդ հոդված։

3. ՀՀ ՔԴՕ-ի 231.1. հոդվածի 4-րդ մասի (նոր խմբագրությամբ՝ 233-րդ հոդվածի 4-րդ մաս) վերաբերյալ ևս առկա է ՀՀ սահմանադրական դատարանի որոշում /27 մայիսի, 2008թ., [անընթեռնելի]-754/:

4. «Սահմանադրականն դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը։

Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթների վերաբերյալ առկա են սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 և 2008թ. մայիսի 27-ի թիվ ՍԴՈ-754 որոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Քաղաքացի Վարդան Ծատուրյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 4-րդ մասի, 233-րդ հոդվածի 4-րդ մասի և 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործի քննությունը մերժել՝ տրամադրելով նրան ՍԴՈ-690 և ՍԴՈ-754 որոշումները։

, ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽU SU

ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունվարի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել