ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9- ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 39-րդ հոդվածի 5-րդ մասում՝ 1) առաջին նախադասությունը «քրեական պալատի» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի» բառերով․ 2) երկրորդ և երրորդ նախադասությունների «քրեական պալատի դատավորների» բառերը փոխարինել «քրեական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին ընդդատյա են կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերը, որոնք քննում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը:»: Հոդված 3. Օրենսգրքի 51-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 51. Ընդդատության մասին վեճերը 1. Գործն ըստ ընդդատության ստացած առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում այն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:
2. Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:
3. Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացնում առաջին ատյանի դատարանից ստացած գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը: Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ստացած գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը։
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և վարչական պալատների նախագահները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների նախագահները գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում են գործի ընդդատությունը։
6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված որոշումն ընդունելու համար Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ` իր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և համապատասխանաբար վարչական կամ հակակոռուպցիոն պալատների նախագահների մասնակցությամբ: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք: Որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում:
7. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:»: Հոդված 4. Օրենսգրքի 405-րդ հոդվածը «քրեական պալատը» բառերից հետո լրացնել «, իսկ կոռուպցիոն հանցագործությունների գործերով` հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը» բառերով։ Հոդված 5 ․ Օրենսգրքի 418-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բողոքը քննելիս դատական նիստը վարում է տարիքով ավագ դատավորը, եթե պալատի նախագահն ընդգրկված չէ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում:»: Հոդված 6. Օրենսգրքի 499․15-րդ հոդվածի 2-րդ մասում «պալատի» բառը փոխարինել «կամ հակակոռուպցիոն պալատի» բառերով: Հոդված 7․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն առաջին ատյանի դատարանների միջև ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, առաջին ատյանի և վարչական դատարանների միջև ընդդատության վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի նշանակման պահից, իսկ առաջին ատյանի և հակակոռուպցիոն դատարանների միջև ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի նշանակման պահից:
3. Մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության մասին վեճերը ենթակա են լուծման Օրենսգրքի` մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը գործող դրույթներին համապատասխան:
4. Մինչև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը գործելը կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ա. Սիմոնյան 2022 թ. փետրվարի 15 Երևան ՀՕ-28-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-28-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.02.2022-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.02.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող Ստորագրման ամսաթիվ 15.02.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.02.2022 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 09.02.2022, ՀՕ-28-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.07.1998, ՀՕ-248 01.07.1998, ՀՕ-248 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 փետրվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-28-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
