Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 207.1 — Ծնողական ժամը 1.
ARLISՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 207.1AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 207.1 — Ծնողական ժամը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 207.1. Ծնողական ժամը 1. Ծնողական ժամը տրամադրվում է աշխատող ծնողին՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցության կամ երեխայի շահերից բխող այլ պարտականությունների իրականացման նպատակով: Աշխատող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ բացակայելով աշխատանքի վայրից։ 2. Ծնողական ժամը տրամադրվում է՝ 1) մինչև տասներկու տարեկան մինչև երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնող

Ամբողջ Տեքստ

Հոդված 207.1. Ծնողական ժամը 1. Ծնողական ժամը տրամադրվում է աշխատող ծնողին՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցության կամ երեխայի շահերից բխող այլ պարտականությունների իրականացման նպատակով: Աշխատող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ բացակայելով աշխատանքի վայրից։

2. Ծնողական ժամը տրամադրվում է՝ 1) մինչև տասներկու տարեկան մինչև երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ իր ցանկությամբ՝ օրական առավելագույնը 30 րոպե. 2) մինչև տասներկու տարեկան երեք և ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ իր ցանկությամբ՝ օրական առավելագույնը մեկ ժամ. 3) մինչև 18 տարեկան՝ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` իր ցանկությամբ՝ օրական առավելագույնը մեկ ժամ (անկախ երեխաների թվից)։

3. Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել։

4. Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, և այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձ, բացառությամբ պարգևատրման գումարների)։ (207.1-ին հոդվածը լրաց.

18.06.26 ՀՕ-281-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել