Սարոյան — ՇԴ/0006/06/24
Ամփոփում
ն, նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան 14 հունիսի 2024 թվական ք.Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ժորա Աղասու Սարոյանի վերաբերյալ ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 7-ի 2 որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, ՊԱՐՔԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի հունվարի 29-ի հաղորդման առթիվ, Հ
Ամբողջ Տեքստ
ՇԴ/0006/06/24
ՀՏ 22"
Աա ԱՏ ԱԲԱ ՞հ.
/2/1ԲՑԽՅ ԻՆ
ԹԽԼ,
ՄԱԾ ՀՀ:
Լ) ՍՊ 1
ՀՀԶՅԱղՈՒՑ7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Շիրակի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Գեղամյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան
14 հունիսի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ժորա Աղասու Սարոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 7-ի
2
որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
ՊԱՐՔԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2024 թվականի հունվարի 29-ի հաղորդման առթիվ, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով ն ՀՀ քրեական օրենսգրքի 441րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է թիվ 18-0135-24 քրեական վարույթը:
2. 2024 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել Ժորա Աղասու Սարոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
2024 թվականի հունվարի 31-ին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ժորա Սարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը՝ երկու ամիս ժամկետով կիրառելու վերաբերյալ:
3. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի հունվարի 3-ի որոշմամբ հաստատվել է ձերբակալման ընթացքում Ժորա Սարոյանի իրավունքների խախտման փաստը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մ.Ավետիսյանի միջնորդությունը մասնակիորեն բավարարվել է ն մեղադրյալ Ժ.Սարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Նշված ժամկետում Ժ.Սարոյանին արգելվել է իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց (բացառությամբ մերձավոր ազգականների ն պաշտպանների), ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձներից, այդ թվում՝ փոստային առաքանուց:
4. Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա.Նիկողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝
3
նան Վերաքննիչ դատարան), 2024 թվականի մարտի 7-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
5.. Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ժ.Սարոյանի պաշտպան Հ.Մուրադյանը՝ խնդրելով մերժել հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակը գտել է, որ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ժամկետների պահպանմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց գնահատելով ն առանց քննության թողնելով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն իր բնույթով էական է, ազդել է գործի ելքի վրա ն հիմք է դատական ակտը բեկանելու համար:
Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ բողոքարկվող դատական ակտը Շիրակի մարզի դատախազություն է ստացվել 2024 թվականի փետրվարի 15-ին ն դրա դեմ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու օրենսդրական ժամկետի ընթացքը սկսվել է 2024 թվականի փետրվարի 16-ին ժամը 00:00-ից ու ավարտվել նույն թվականի փետրվարի 26-ին ժամը 24:00-ին:
Բողոքաբերը փաստարկել է, որ Շիրակի մարզի դատախազության
դատախազ Ա.Նիկողոսյանը 2024 թվականի փետրվարի 26-ին բողոքը հանձնել է ՀՇ դատախազության Շիրակի մարզի դատախազության տարածքային բաժին, ինչը հավաստվում է նույն օրը լրացված ն վճռաբեկ բողոքին կից ներկայացված փոստային առաքումների ռեեստրով, ինչպես նան փոստային բաժանմունքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքով: Համաձայն այդ տեղեկանքի, դատախազության փոստային առաքանին բաժանմունք է մուտքագրվել 2024
4
թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 17:55ին, ժամը 17:45-ից-ժ18:00-ն ընկած ժամանակահատվածում ծագած ծրագրային խնդրի պատճառով դատախազության փոստային առաքանին հնարավոր չի եղել մուտքագրել նշված օրը ն ծրագրային մուտքը կատարվել է 2024 թվականի փետրվարի 27-ին ժամը 9:32-ին:
Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ հիշյալ հանգամանքի մասին բողոք ներկայացրած անձը տեղեկացել է միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը ստանալուց հետո, որպիսի պայմաններում, իր կամքից անկախ պատճառներով, զրկված է եղել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Փաստորեն ստացվել է մի իրավիճակ, երբ բողոք ներկայացրած անձը գործելով բարեխղճորեն՝ սահմանված ժամկետում բողոքը հանձնել է փոստին, սակայն իր կամքից անկախ, ծրագրային մուտքը կատարվել է ավելի ուշ՝ հաջորդ օրը, ինչի արդյունքում խախտվել է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու` օրենքով սահմանված 10օրյա ժամկետը, որպիսի հանգամանքի մեխանիկական արձանագրմամբ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, Վերաքննի: ։6դատարանը փաստացի անհամաչափորեն սահմանափակել է դատավարության մասնակցի՝ դատարանի մատչելիության իրավունքը:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 7-ի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ ԼՕ116965237/81 բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2024 թվականի փետրվարի 27-ին : Ծրարի դիմային երեսին առկա դրոշմի ն «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաճայն՝ նշված փոստային առաքանին հաճախորդից 1 Տե'ս հէէքտ:// ո աեհճմքօՏտետո:
5
ընդունվել է (փոստային ծառայությանն է հանձնվել) 2024 թվականի փետրվարի 27- ինշ:
9. Շիրակի մարզի դատախազության փոստային առաքումների թիվ 48 ռեեստրի համաձայն՝ 64/26-51/22-24 ելից համարով առաքանին՝ հասցեագրված Վերաքննիչ դատարանին, թվագրվել լէ 2024 թվականի փետրվարի 26-ի ամսաթվով:
10. Գյումրի քաղաքի թիվ 3104 փոստային բաժանմունքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի համաձայն դատախազության փոստային առաքանին բաժանմունք է մուտքագրվել 2024 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 17:45-ից 18:00ն ընկած ժամանակահատվածում, սակայն ծագած ծրագրային խնդրի պատճառով հնարավոր չի եղել այն մուտքագրել նշված օրը, ինչի արդյունքում ծրագրային մուտքը կատարվել է 2024 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 09:32-ին::
1. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դատախազ ԱՆիկողոսյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(.) Առաջին ատյանի դատարանի 31012024 թվականի որոշումը Շիրակի մարզի դատախազություն է ստացվել 15.022024 թվականին, հերնարար դատախազ Ա. Նիկողոսյանի համար վիճարկվող դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի ընքացքը սկսվել Լ 16.022024 թվականի 00:00-ից ն ավարտվել է 26.022024 թվականի ժամը 24-ին /25022024 թվականը հանդիսացել է ոչ աշխատանքային օր, ապա ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը/, մինչդեռ հատուկ վերանայմուն բողոքը փոտարային ծառայության միջոցով ՀՀ վերաքննիչ դատարան է ուղարկվել 27022024 թվականին, այսինքն հատուկ վերանայման բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390րդ հոդվածի Լին մաստվ սահմանված տասնօրյա ժամկետի խախպտմամը, իսկ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգեելու վերաբերյալ միջնորդություն հարուցված չէ:
Վերոգրյալի հիման վրա. Վերաքննիչ դատարանը հանգում է հետնության, որ թիվ ՇԴ/0006/06/24 դատական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի 2 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 158:
3 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթ 11:
«Տե'ս նյութեր, հատոր 2, թերթ 12:
6
ընդհանուր իրավասություն դատաեւրանի 31012024 թվականի որոշման դեմ Շիրակի մարզի դավախազության դատախազ ԱՆիկողոսյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության ՀՀ քրեական դավավարության օրենսգրքի 39Էրդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով, այն է՝ բռղոքը ժամկետանց է»»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
12. Մույն վարույթով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա.Նիկողոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
13. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաճայն՝ «Դատախազությունն Օ օրենքով սահմանված դեպքերում ն կարգով՝ (-) բողոքարկում է դատարանների վճիոները, դավտաւվճիոները ն որոշումները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթն բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն ՝ «Լ Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝ (..)
3) դատախազը»:
14. Վճռաբեկ դատարանը, դատախազի՝ դատական ակտերի բողոքարկման սահմանադրական գործառույթի համատեքստում անդրադառնալով դատական ակտերի բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, կրկնում է, որ դատախազի՝ դատական ակտերի բողոքարկման սահմանադրական գործառույթի պատշաճ իրացումն ապահովելու համար, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, դատարանների եզրահանգումները պետք է հիմնվեն հստակ ն որոշակի փաստական հանգամանքների վրա: Մասնավորապես, առանց քննության 5 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 162:
7
թողնելու մասին որոշում կայացնելիս որպես հիմք կարող են ընդունվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու ն այլ միջոցներով ձեռք բերված տվյալները":
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Շիրակի մարզի դատախազության փոստային առաքումների թիվ 48 ռեեստրի համաձայն՝ Վերաքննիչ դատարանին հասցեագրված թիվ 64/26-51/22-24 ելից համարով առաքանին թվագրված է եղել 2024 թվականի փետրվարի 26-ի ամսաթվով:
- Գյումրի քաղաքի թիվ 3104 փոստային բաժանմունքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի համաձայն դատախազության փոստային առաքանին բաժանմունք է մուտքագրվել 2024 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 17:45-ից 18:00ն ընկած ժամանակահատվածում, սակայն ծագած ծրագրային խնդրի պատճառով, հնարավոր չի եղել այն մուտքագրել նշված օրը, ինչի արդյունքում ծրագրային մուտքը կատարվել է 2024 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 09:32-ինձ:
- Վերաքննիչ դատարանը, 2024 թվականի մարտի 7-ի որոշմամբ դատախազի հատուկ վերանայման բողոքը թողել է առանց քննության՝ նշելով որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 31-ի որոշումը Շիրակի մարզի դատախազություն է ստացվել 2024 թվականի փետրվարի 15-ին, հետնաբար դատախազ Ա.Նիկողոսյանի համար վիճարկվող դատական ակտի բողոքարկման վերջնաժամկետ է հանդիսացել նույն թվականի փետրվարի 26-ը, մինչդեռ հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայության միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2024 թվականի փետրվարի 27-ին, այսինքն հատուկ վերանայման բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տասնօրյա ժամկետի խախտմամբ:
6 Տե'ս, տանոնչ ոառոմչ Վճռաբեկ դատարանի` Վարդգես Գասպարիի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշման, 15-րդ կետը, Անդրանիկ Խաչատրյանի գործով՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը, Էդուարդ Ստեփանյանի գործով՝ 2022 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԴ/0081/06/21 որոշման 14-րդ կետը:
7 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
8
16. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի ն «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ նշված փոստային առաքանին հաճախորդից ընդունվել է (փոստային ծառայությանն է հանձնվել) 2024 թվականի փետրվարի 27-ին, սակայն վճռաբեկ բողոքին կից ներկայացված «փոստային առաքումների» թիվ 48 ռենստրի, ինչպես նան փոստային բաժանմունքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի ուսումնասիրությամբ հավաստվում է, որ Շիրակի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոքը «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով ուղարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան 2024 թվականի փետրվարի 26-ին: Հետնաբար Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա.Նիկողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել մինչն բողոքարկման ժամկետի ավարտը:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնված է իր վարույթում առկա նյութերի վրա, այնուամենայնիվ, վիճարկվող որոշման կայացումից հետո ի հայտ է եկել Վերաքննիչ դատարանին անհայտ մնացած այնպիսի փաստական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա.Նիկողոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:
17. Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 7-ի որոշումը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք, որը ստորադաս դատարանի վարութային թերացման արդյունք, չէ, ինչ,։' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ
9
դատարանի դատական ակտը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համարճ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մեղադրյալ Ժորա Աղասու Սարոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 7-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
6. Տե՛ս, ամո տաոոճջ, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 ն Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22
որոշումները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՇԴ/0006/06/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
