ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 ապրիլի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 11 | ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
17 ապրիլի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Կարինե Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Կարինե Հարությունյանը 2018 թվականի մարտի 28-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277- րդ հոդվածը, 344-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության /06.12.2015թ. փոփոխություններով/ 1-ին, 10-րդ, 60-րդ հոդվածի, 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավերե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Կարինե Հարությունյանը, դիմելով դատարան, պահանջել է
ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի Մորենիկի թիվ 8 բնակելի տան Զ մասով որպես ծխի անդամ, իրեն ճանաչել որպես ժառանգությունն ընդունած փաստացի տիրապետող ժառանգ Գևորգ Թարվերդյանի ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի Մորենիկի թիվ 8 բնակելի տան Զ բաժնի զ մասի նկատմամբ, ինչպես նաև պարտավորեցնել Կադաստրին գրանցել իր որպես կոլտնտեսային ծխի անդամի, ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի Մորենիկի թիվ 8 բնակելի տան Զ մասի նկատմամբ սեփականության իրավունքը և որպես փաստացի տիրապետող հանգուցյալ ամուսնուց ժառանգած բնակելի տան Զ բաժնի զ մասի ժառանգությունը։
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության
դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի վճռով հայցը մերժվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2014 թվականի մարտի 7-ի որոշմամբ Կարինե Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն բեկանվել է ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի վճիռը և գործն ուղարկվել նոր քննության։
Գործի նոր քննության ընթացքում Կարինե Հարությունյանը պահանջել է որպես ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի Մորենիկի թիվ 8 հասցեում գտնվող կոլտնտեսային ծխի անդամի, ճանաչել իր սեփականության իրավունքը վերոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի զ բաժնեմասի նկատմամբ, ամբողջությամբ անվավեր ճանաչել 1992 թվականի ապրիլի 9-ի Վարսենիկ Մարտիրոսյանի անվամբ տրված ժառանգության իրավունքի թիվ 2-155 և սեփականության իրավունքի թիվ 2-155 վկայագրերը, որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել Վարսենիկ Մարտիրոսյանի և Հասմիկ Թարվերդյանի միջև 1993 թվականի հուլիսի 23-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը, անվավեր ճանաչել Հասմիկ Թարվերդյանի և Քրիստինե Իսրայելյանի միջև 2007 թվականի փետրվարի 26-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության թիվ 4477 պայմանագիրը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 03-070-4-11 մատյանի 015 համարի տակ Քրիստինե Իսրայելյանի անվամբ 2011 թվականի սեպտեմբերի 28-ի իրավունքի պետական գրանցումը։ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության
դատարանի 2015 թվականի օգոստոսի 14-ի վճռով հայցը բավարարվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 20- ի որոշմամբ Քրիստինե Իսրայելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի օգոստոսի 14-ի վճիռը բեկանվել է, և այն փոփոխվել է հայցը մերժվել է։
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի 20.01.2016թ. որոշմամբ։
3. Դիմողը մատնանշում է, որ առաջին ատյանի դատարանի
պատճառաբանությունից բխում է, որ դիմումատուի պահանջը որպես գույքի ծխի անդամի սեփականության իրավունքի ճանաչում, ուղղված է սեփականատիրոջ իրավունքի խախտման վերացմանը, հետևապես այդ դեպքում հայցային վաղեմություն կիրառելի չէ, մինչդեռ ՀՀ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունից բխում է, որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելի է։
Ըստ դիմողի մի շարք դատական ակտերից բխում է, որ դատարանները, օրենքի ուժով, սեփականության իրավունքի ճանաչման պահանջների նկատմամբ հայցային վաղեմություն չկիրառելու մասով, ունեն հակասական իրավական պրակտիկա, քանի որ մի դեպքում նույն պահանջի նկատմամբ դատարանը կիրառում է հայցային վաղեմություն, մեկ այլ դեպքում ոչ։ Վիճարկվող նորմում առկա չէ հստակ կարգավորում և պարզ չէ, թե «սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրաե արտահայտության ներքո հայցային վաղեմություն կիրառելի չէ սեփականության իրավունքի ճանաչման ցանկացած պահանջի նկատմամբ, թե այն կիրառելի չէ միայն փաստացի տիրապետման հիմքով ժառանգմամբ սեփականության իրավունք ճանաչելու դեպքերում։ Այդ իրավական անորոշությունը հանգեցնում է անձի սեփականության իրավունքի խախտմանը։ Իրավական անորոշության արդյունքում քաղաքացին չի կարողանում լիիրավ պաշտպանել իր խախտված իրավունքները։
Դիմողը գտնում է, որ ինքը, օրենքի ուժով ունենալով
սեփականության իրավունք, զրկվել է վերջինիցս իրավակիրառ պրակտիկայում այդ նորմին տրված մեկնաբանության, ինչպես նաև այդ նորմի անորոշ լինելու պատճառով։
4. Կարինե Հարությունյանի անհատական դիմումի և դրան կից
ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ
* դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին, * դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
* դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Կարինե Հարությունյանի դիմումի հիման վրա Քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի, 344-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ
Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
17 ապրիլի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/1-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 ապրիլի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
