Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 322 — Հարկ վ ճարողի վերակազմակերպման դեպքում պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 322AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 322 — Հարկ վ ճարողի վերակազմակերպման դեպքում պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 322. Հարկ վ ճարողի վերակազմակերպման դեպքում պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները 1. Կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում հարկային պարտավորությունները շարունակվում են հաշվառվել` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տույժերի, տուգանքների կամ ժամկետների հաշվառման մասով): 2. Հարկային պարտավորությունների և դեբետային գումար

Ամբողջ Տեքստ

Հոդված 322. Հարկ վ ճարողի վերակազմակերպման դեպքում պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները 1. Կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում հարկային պարտավորությունները շարունակվում են հաշվառվել` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տույժերի, տուգանքների կամ ժամկետների հաշվառման մասով):

2. Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված հարկի գումարների, ինչպես նաև միասնական հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի գումարների մնացորդների տեղափոխումը կատարվում է օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման (բացառությամբ՝ վերակազմավորման) գրանցման օրվա դրությամբ (անկախ փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը կազմելու ամսաթվից)՝ հիմք ընդունելով հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգման արդյունքում կազմված ակտի տվյալները: Սույն մասով սահմանված դեպքերում իրավահաջորդ կազմակերպությունները մինչև վերակազմակերպման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով տեղեկանք՝ իրենց փոխանցված հարկային պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված հարկի գումարների, ինչպես նաև միասնական հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի գումարների մնացորդների մասին:

3. Կազմակերպությունը վերակազմակերպելու (բացառությամբ վերակազմավորելու) մասին որոշման ընդունումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմնին: Վերակազմակերպվող (բացառությամբ վերակազմավորվող) կազմակերպությունը փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը հաստատելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իր հաշվառման վայրի հարկային մարմին միաժամանակ ներկայացնում է դիմում՝ համալիր հարկային ստուգում իրականացնելու մասին, և հարկային հաշվարկները: Համալիր հարկային ստուգումը պետք է սկսվի դիմումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: (322-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, 01.03.23 ՀՕ-101-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել