Երանոսյան — ԿԴ/0063/12/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով Իշխան Քաջիկի Երանոսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշված ժամկետին հաշվակցվել է Ի.Երանոսյանի անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը ն թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյ
Ամբողջ Տեքստ
Լ 25 ԿԴ/0063/12/23
Հան 2. ւ
75. ՀԱՎԱ ՏՅ
ԱՎԱ 27
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Գ.Շահբազյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Մաթնոսյան
18 նոյեմբերի 2024 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ ՀՇ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Իշխան Քաջիկի Երանոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով Իշխան Քաջիկի Երանոսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշված ժամկետին հաշվակցվել է Ի.Երանոսյանի անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը ն թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել է ն Ի.Երանոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է:
Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 28ի որոշմամբ
Ի.Երանոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 12-ի որոշման դեմ պաշտպան Ա.Օրդակյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
2. 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկի պետը դատապարտյալ Իշխան Քաջիկի Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ դատապարտյալ Ի.Երանոսյան՝ պայմանական վաղաժամկետ ազատվել է ՀՇ
Յ
վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 12ի որոշմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժի մնացած մասի՝ 1 (մեկ) տարի 10 (տասը) ամիս 14 (տասնչորս) օրը կրելուց:
Յ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ դատախազի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Այսպես, բողոքաբերը նշել է, որ Իշխան Երանոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի իրավակարգավորումներով: Այդ հետնությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը որպես դատապարտյալ Ի.Երանոսյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն՝ նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայման ոչ ՀՀ քրեական օրենսգրքով, ոչ էլ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով առկա չէ:
4
Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրմանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքով, որտեղ սահմանված են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված են քննարկվող ինստիտուտին վերաբերող այլ հարցեր ն պատժից պայամանական վաղաժամկետ ազատման պայմաններ նախատեսող որնէ նորմ առկա չէ:
5.1. Բողոքաբերն անդրադարձել է նան առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Ի.Երանոսյանի վերասոցիալականացման հնարավորության մասին ստորադաս դատարանների հետնությունների հիմնավորվածությանը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ, որով դատապարտյալ Իշխան Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժել:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Իշխան Երանոսյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով նշանակված պատժի սկիզբը հաշվարկվել է 2022 թվականի հունվարի 21-ից::
8 Առաջին Օ`-ատյան դատարանը բավարարել է 6դատապարտյալ
Ի.Երանոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիրը՝ արձանագրելով. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն` (...) Արարքի հանցավորություն, վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչն այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում՛են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն: (...) Արարքի հանցավորությունը ւՏե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 16:
5
սահմանող, պատիժը խատացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: (...) Դատարանը գտնում է, որ դատապարպյալ Իշխան Երանոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 12-ի որոշմաւմը ազատարկման ձնով նշանակված պավժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ վերջինիս դրսնորած վարքագծի վերաբերյալ տվյալների ն այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է փալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին ն պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում (...)»: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը Ի.Երանոսյանին ազատել է պատժի չկրած մասի՝ 1 (մեկ) տարի 10 (տասը) ամիս 14 (տասնչորս) օրը կրելուցշ:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «/...) ՀՀ քրեական օրենսգիրքն ամրագրում է, որ կարգապահական գումարտակում պահելու կաւմ ազավզազրկմուն ձեով պատիժ կրող դատապարտյալը դատարանի կողմից պայմանական վաղաժամկեւր կարող է ազավվել պաւրժից, եթե դաւրապարտյալը կրել է պաժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 85րդ հոդվածի Հ4րդ մաստվ նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը, ե դատարանը դատապարտյալի պափշամ" վարքագիծը են նրա կողմից նոր հանցանք կատարելու
հավանականություն, գնահավտղ հանգամանքների վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած զեկույցների ուսումնասիրման հիման վրա համոզվում է, որ դատապարտյալի վերատոցիալականացումը հնարավոր է առանց պավժի մնացած մասր կրելու, քանի որ՝
Ս պատժի կրման ընթացքում նա դրսնորել է պատշաճ վարքագիծ ն
2) նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
(--)
Անդրադառնալով Բողոքաբերի այն պնդմանը, որ խախտվել է պատժից պայմանական վաղաժամկեւր ազապւելու հիմքերից մեկը, այն է՝ դատաւպարվյալը չի կրել պատժաչափի օրենքով նախատեսված ժամկետը, Վերաքննիչ դատարանը, շ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 58-62:
6
վերը նշված իրավանորմերի կիրաոմաեւմը արձանագրում է, որ 2022թվականի հուլիսի 0Լին ուժի մեջ մտած ՀՀ քրնական օրենսգիրքը բարելավում է հանցանք կատարած անձանց վիճակը պավպժի կրումից պայմանական վաղաժամկեվ ազատելու առումով՝ 20035 թվականի ապրիլի 18-ին րնդուսվված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների համնեմավզությամը, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն սահմաեւնում է, որ պատիժների կատարումը, դափապարվյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ. կիրաոմաւն պահին գործող քրեակավարողական օրենսդրությամբ, ինչով էլ իրավացիորեն ղեկավարվել են խեչպես քրեակատարողական հիմնարկի վարչակազմի՝ դատապարվմյալ Իշխան Երանոսյանն պատժի կրումից պայմանական
վաղաժամկետ ազաւմվմեաւն գործընթացն սկսելիս, այնպես էլ Առաջին ատյանի դատարաուեր ներկայացված միջնորդությունն րատ էության քննարկելիս:
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման, ն թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել անհիմն դատական ակտ կայացնելուն, ուստի նման պարագայում հատուկ վերանայման բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հեպտնությունները (...)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ դատապարտյալ Ի.Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող` պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 45-53:
7
1. ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախաւտեսված է այդ ակտերով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը, ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողություն, կամ անգործությունը կատարելու պահը` անկախ հետնանքներն առաջանալու պահից (..)»:
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Հանցանք կամ քրեական օրենսդրությամի նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենադրությունն ունի հերադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազավատաամ կարող Լ կիրառվել միայն, եթե դատապարտյալը փասվացի կրել է`
(-)
2) ծանր հանցագործության համար նշանակված պավժի ոչ պակաս, քաւն կեսր. (-)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկար ազապյվել, եթե կրել է`
1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պարժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (-)»:
12. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում՝ արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է ն պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի
8
ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման: Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել::
3. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված Ի.Երանոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով»,
- Ի.Երանոսյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով սահմանված պատժի սկիզբը հաշվարկվել է 2022 թվականի հունվարի 21-ից::
- 2023 թվականի հուլիսի 20ին ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկի պետը դատապարտյալ Ի.Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՛,
- Առաջին ատյանի դատարանը, հիմնվելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի վրա, 2023 թվականի սեպտեմբերի 4ի որոշմամբ դատապարտյալ Ի.Երանոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարել է " Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուարամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
9
ն Ի.Երանոսյանը պատժի չկրած մասի՝ 1 (մեկ) տարի 10 (տասը) ամիս 14 (տասնչորս) օրը կրելուց ազատվել է՛,
-՝ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածին հղում կատարելով, արձանագրել է, որ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, ն արդյունքում եկել է եզրահանգման, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատժից պայմանական
վաղաժամկետ ազատման գործընթացը սկսելիս, ն Առաջին ատյանի դատարանը՝ նշված հարցը քննության առնելիս, գործել են իրավաչափ":
14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից, թեն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ Ի.Երանոսյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով, քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս
դատարանների այն հետնությունը, որ մինչն ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած Ի.Երանոսյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված 8 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
10
կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունն օրենքով նախատեսված չէ:
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76ծրդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Ի.Երանոսյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ի.Երանոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, նա անազատության մեջ է գտնվել 3 (երեք) օր ժամկետով, այնուհետն՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2022 թվականի հունվարի 2Լին, Ի.Երանոսյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ ն 2023 թվականի սեպտեմբերի 4-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Ի.Երանոսյաանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 16 (տասնվեց) օրը, որից 3 (երեք) օրը կրել է նախաքննության ընթացքում արգելանքի տակ գտնվելու հանգամանքով պայմանավորված, իսկ 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 13 (տասներեք) օրը՝ օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում":
Ընդհանրացնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր
հանցագործութան համար ազատազրկման դատապարտված Ի.Երանոսյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ, փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման կեսը:
Նշված եզրահանգման հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.-րդ կետում նշված ն այդ կապակցությամբ վճռաբեկ բողոք պատասխանում բերված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է:
6 Տե՛ս, տւամոնտ ոամոոմւ, Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:
1
141 Անդրադառնալով Վերաքննի:։ ։0դատարանի այն փաստարկին, որ դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը որոշվում է կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ՝ անկախ հանցանքի կատարման պահից, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկնել, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է ն պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ:
15. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատապարտյալ Ի.Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու իրավաչափության հարցը որոշելիս, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է՝ կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման ն չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25ի դատական ակտը բեկանելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, այն է՝ դատապարտյալ Ի.Երանոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը՝ մերժելու:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ 36Լրդ, 363-րդ, 385-րդ ն 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
12
ՈՐՈՇԵՑ
1 Դատապարտյալ Իշխան Քաջիկի Երանոսյանին պատիժը կրելուց
պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումները փոփոխել ն ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ/0063/12/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
