«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 մարտի 2022թ. ՍԴԱՈ - 59 | «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի մասով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի նոյեմբերի 5-ին։ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով որ չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և ոչ իրավաչափորեն սահմանափակում է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքով գործը վերանայելու այն անձանց իրավունքը, որոնց նկատմամբ դատական ակտով կիրառվել է այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմը, կամ դրա կիրառումն իրականացվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությանը չհամապատասխանող ձևով, այն պարագայում, երբ նշված անձինք դեռևս ձեռք չէին բերել ՀՀ Սահմանադրական դատարան նույն հարցով դիմելու իրավունքը, բայց միևնույն ժամանակ այն չէին սպառել»։
2. Դիմողը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի կապակցությամբ նշում է, որ գործող իրավակարգավորումներից հետևում է, որ եթե անձը դեռևս սպառած չլինի պաշտպանության բոլոր միջոցները և այլ անձի կողմից նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու պահին զրկված լինի իր նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականության հարցը պարզելու համար Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու հնարավորությունից, հետագայում զրկվում է թե´ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու հնարավորությունից, թե´ այլ անձի անհատական դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության կայացված որոշմամբ արտահայտած դիրքորոշումներն ի նպաստ իրեն օգտագործելու (իր նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու) հնարավորությունից: Փաստորեն, դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորություն ունի միայն այն անձը, որն ավելի շուտ է ձեռք բերում Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը և ավելի շուտ է այն իրացնում, իսկ մյուս անձինք, որոնք ունեն նույն խնդիրը, պարզապես զրկվում են այդ հնարավորությունից։
3. Պատասխանողի համոզմամբ Սահմանադրական դատարան դիմելու նախապայմաններից մեկի դատարանի վերջնական ակտի դեռևս առկա չլինելը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի չպահպանում: Քաղաքացիական գործերով, օրինակ, անձը կարող է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից սկսած եռամսյա ժամկետում ներկայացնել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք: Այսինքն անձին պետք է տրվի հնարավորություն` վերականգնելու իր խախտված սահմանադրական իրավունքը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով դատական ակտը վերանայելու գործընթաց նախաձեռնելու միջոցով, քանի որ վերջինս այլևս զրկված է նույն հարցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունից:
4. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի մասով, ակնհայտ անհիմն է, և սույն գործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականնությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը 1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Այնուհետև, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: Իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ...»: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս «... դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր ...: ... Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերով նորմատիվ իրավական ակտի դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Uահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։ Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։ Փաստորեն, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը դատական ակտի վերանայման իրավունք է նախատեսում այն գործերով դիմողների համար, որոնց դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանն ընդունել է վերջնական դատական ակտի վերանայման հիմքում ընկած որոշումը, իսկ նույն հոդվածի 11-րդ մասը դատական ակտի վերանայման պահանջ սահմանող վերը նշված դրույթի գործողությունը տարածում է նաև Սահմանադրական դատարանում համապատասխան գործով դիմող չհանդիսացող անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի վրա, եթե նշված անձինք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։ Քննարկվող դեպքում դիմողը պնդում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը չի համապատասխանում Սահմանադրությանը, սակայն դիմումում ներկայացված հիմնավորումները վերաբերում են այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի վերանայմանը, որոնք Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիմքում ընկած գործով դիմող չեն հանդիսացել, որպիսի հարցը կարգավորվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով։ Այսինքն դիմողի ներկայացված հիմնավորումներն ըստ էության վերաբերելի են ոչ թե «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ, այլ նույն հոդվածի 11-րդ մասին, որի սահմանադրականությունը ևս դիմողի կողմից վիճարկվում է սույն գործի շրջանակում։ Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի ներկայացրել բավարար փաստարկներ և իրավանորմերի համադրված վերլուծությամբ չի փաստել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի Սահմանադրությանը հակասության հետևանքով խախտվում են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքները և ազատությունները։ Արդյունքում, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի մասով, ակնհայտ անհիմն է, իսկ գործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի մասով, կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
22 մարտի 2022 թվականի
ՍԴԱՈ-59
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մարտի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-59
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
