ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 162 — Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելը կամ փոփոխելը 1.
Ամփոփում
Հոդված 162. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելը կամ փոփոխելը 1. Եթե անձի առողջական վիճակի բարելավումից կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, կամ անձի առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված անհրաժեշտ է կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի այլ միջոց, ապա դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, տվյալ անձի, նրա ներկայացուցչի, մերձավոր ազգականի, պատի
Ամբողջ Տեքստ
Հոդված 162. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելը կամ փոփոխելը 1. Եթե անձի առողջական վիճակի բարելավումից կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, կամ անձի առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված անհրաժեշտ է կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի այլ միջոց, ապա դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, տվյալ անձի, նրա ներկայացուցչի, մերձավոր ազգականի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու կամ այլ միջոցով փոխարինելու հարցը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցը քննում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման վայրի դատարանը` դատախազի և այն անձի պարտադիր մասնակցությամբ, որի միջնորդությամբ որոշվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը: Անձը մասնակցում է միջնորդության քննությանը, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:
3. Դատարանի կողմից բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացվելու կամ փոխվելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում այն կրկին կարող է ներկայացվել, եթե ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը և բժշկական հանձնաժողովի եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
