Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՊԵՐՃ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՊԵՐՃ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-3326 հոկտեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հոկտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 33 | ՊԵՐՃ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀՀԱԱՅՅԱԱՍՍՏՏԱԱՆՆԻԻ ՀՀԱԱՆՆՐՐԱԱՊՊԵԵՏՏՈՈՒՒԹԹՅՅԱԱՆՆ ՍՍԱԱՀՀՄՄԱԱՆՆԱԱԴԴՐՐԱԱԿԿԱԱՆՆ ԴԴԱԱՏՏԱԱՐՐԱԱՆՆԻԻ ԹԹԻԻՎՎ 22 ԴԴԱԱՏՏԱԱԿԿԱԱՆՆ ԿԿԱԱԶԶՄՄԻԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 26 հոկտեմբերի 2010թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Ֆ. Թոխյանի Անդամակցությամբ՝ Մ. Թոփուզյանի Հ. Նազարյանի Քննության առնելով քաղաքացի Պերճ Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, ՊԱՐԶԵՑ. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ քաղա-քացի Պերճ Հակոբյանը 2010թ. հոկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով ,Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը եւ 13.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 43-րդ հոդվածին հակասող եւ անվավեր։2 Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ՝ 1.Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթները պարունակում են Հայաստանի Հանրա-պետության քաղաքացի մնալու պարտադրանք, սահմանափակում են ՀՀ քաղաքացիությունից ազատորեն դուրս գալու՝ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը, հետեւաբար հակասում են ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 43-րդ հոդվածին։ 2.Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 27-րդ, 28-րդ հոդվածների եւ 69-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ մասերի պահանջներին։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. ,Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի եւ 13.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության՝ ՀՀ Սահմանա-դրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քաղաքացի Պերճ Հակոբյանի անհատական դիմումն ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային ժողովին։ Նախագահող՝ Անդամներ՝ 26 հոկտեմբերի 2010 թվականի ՍԴԴԿՈ/2-33

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հոկտեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-33
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել