Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 82 — Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 82AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 82 — Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 82. Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը 1. Հայաստանի Հանրապետության գույքը, ներառյալ դրամական միջոցները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի։ 2. Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը իրավասու պետական մարմնի կողմից կատարվում է՝ 1) դրամական միջոցները պահանջատիրոջը վճարելով, իսկ դրա անհնարինության դեպ

Ամբողջ Տեքստ

Հոդված 82. Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը 1. Հայաստանի Հանրապետության գույքը, ներառյալ դրամական միջոցները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի։

2. Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը իրավասու պետական մարմնի կողմից կատարվում է՝ 1) դրամական միջոցները պահանջատիրոջը վճարելով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ 2) պահանջատիրոջը մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ տրամադրելով։

3. Փոխանցվող մուրհակը տրամադրվում է դրա վերաբերյալ պահանջատիրոջ կամ հարկադիր կատարողի պահանջը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե պարտավորությունը մինչև այդ հնարավոր չի եղել կատարել դրամական միջոցները վճարելով։ Փոխանցվող մուրհակի տրամադրումը հիմք է կատարողական վարույթը սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելու համար։

4. Փոխանցվող մուրհակի գումարին հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ սկսած մուրհակի թողարկման օրվանից մինչև մուրհակի մարման օրը։

5. Հայաստանի Հանրապետության դրամական պարտավորության դիմաց փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության նորմատիվ իրավական ակտով:

6. Համայնքի դրամական պարտավորություններով բռնագանձումն ընդհանուր կարգով տարածվում է համայնքի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որն օրենքով արգելվում է սեփականության իրավունքով փոխանցել ֆիզիկական և իրավաբանական անձանց։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել