««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 փետրվարի 2024թ. ՍԴԱՈ - 19 | ««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ
ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ
ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «Արդշինբանկ» ՓԲԸ դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին: Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 26- ի ՍԴԱՈ-162 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը, և գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 27-ին:
2. Հաշվի առնելով գործով զեկուցողի առաջարկությունն առ այն, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել սույն գործով պահանջել դատական գործեր, որպիսի գործերի ուսումնասիրությունից հետո նաև անհրաժեշտություն է առաջանալու պահանջել դատական պրակտիկայի հետ կապված նյութեր, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել` մինչև կասեցման հիմքերը վերանալը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
6 փետրվարի 2024 թվականի
ՍԴԱՈ-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
