ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 7 — ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ 1.
Ամփոփում
Հոդված 7. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ 1. Ադմինիստրացիայի գործունեության ժամկետը սահմանվում է բանկի ֆինանսական առողջացման ծրագրով` մինչև մեկ տարի ժամկետով: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքով Կենտրոնական բանկի կողմից բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելիս, բանկի ադմինիստրացիայի գործունեությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից լուծարային կառավարիչ նշանակելը: 2. Ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված ժամկետը
Ամբողջ Տեքստ
Հոդված 7. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ 1. Ադմինիստրացիայի գործունեության ժամկետը սահմանվում է բանկի ֆինանսական առողջացման ծրագրով` մինչև մեկ տարի ժամկետով: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքով Կենտրոնական բանկի կողմից բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելիս, բանկի ադմինիստրացիայի գործունեությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից լուծարային կառավարիչ նշանակելը:
2. Ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո Կենտրոնական բանկը կարող է այն երկարաձգել ևս մեկ տարով: Ադմինիստրացիայի գործունեության ժամկետը երկարաձգելիս Կենտրոնական բանկը համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ է կատարում ֆինանսական առողջացման ծրագրում: (7-րդ հոդվածը փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն) ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
