Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-112 հունվարի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 հունվարի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 1 | ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 12 հունվարի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա.Գյուլումյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Անդրանիկ Հովհաննիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Անդրանիկ Հովհաննիսյանը 27.12.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.2 հոդվածը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 61, 63-րդ հոդվածներին և ճանաչել անվավերե։

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 241.2-րդ հոդվածի առկայության պայմաններում ինքը զրկվել է իր գործի քննության իրավունքից, քանի որ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը բողոքարկելու համար օրենքով նախատեսված իրավական արգելք, որը խոչընդոտում է դատարանի մատչելիությանը։ Դիմողը նշում է քանի որ Վճռաբեկ դատարանի որոշումները որպես դատական ակտեր, վերջնական են, ուժի մեջ են մտնում ընդունման պահից և ենթակա չեն բողոքարկման, բացակայում է վերանայման ճանապարհով այդ որոշումները փոփոխելու հնարավորությունը, արդյունքում անձը զրկվում է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունից։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ Դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները պայմանավորված են ոչ թե վիճարկվող իրավադրույթի, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի կիրառմամբ, որի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշումը։ Նշված որոշմամբ դիրքորոշում է արտահայտվել այն մասին, որ վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու համար այն վերադարձնելու դեպքում սխալները «շտկելուց բացի, բողոքաբերի կրկին ներկայացված բողոքում այլ փոփոխություններ կատարելու կամ նոր ձևական սխալներ թույլ տալու պարագայում այն պետք է դիտարկվի ամբողջովին նոր բողոք դրա հետ կապված բոլոր իրավական հետևանքներով հանդերձ։ Հետևաբար, վերադարձման որոշմամբ մատնանշվածից բացի, այլ փոփոխություններ կատարելու պարագայում բողոքաբերն ստիպված կլինի կրել բողոքարկման ժամկետը բաց թողնելու հետ կապված ռիսկերըե։ Վճռաբեկ դատարանը դիմողի բողոքը թողել է առանց քննության գտնելով, որ դիմողի կողմից կրկին ներկայացված բողոքն ըստ էության ամբողջությամբ նոր բերված բողոք է, հաշվի առնելով, որ վերջինիս կողմից սահմանված ժամկետում չի վերացվել ՀՀ վճռաբեկ դատարանի մատնանշած ձևական սխալը և բաց է թողնվել օրենքով սահմանված բողոքարկման ժամկետը։ ՀՀ սահմանադրական դատարանը, նշյալ որոշման մեջ դիտարկելով վճռաբեկ բողոքը վերադարձնելու, ինչպես նաև բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումների համակարգային փոխկապակցվածությունը, արձանագրել է, որ «...վճռաբեկ բողոքը վերադարձնելու, ինչպես նաև բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումները որպես դատական ակտեր վերջնական են, ուժի մեջ են մտնում ընդունման պահից և ենթակա չեն բողոքարկման...ե։

4. Ի թիվս այլնի, անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից է նաև, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ։ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառումե հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...ե բառակապակցության մեջ կիրառում հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում։ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ դիմողի նկատմամբ առաջացած հետևանքները դիմողի օրենքի պահանջի չպահպանման արդյունքում իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են։ Հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է կայացված դատական ակտերի իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Անդրանիկ Հովհաննիսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

12 հունվարի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/1-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունվարի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել