Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 949 — Վճարելու երաշխիքը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 949AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 949 — Վճարելու երաշխիքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 949. Վճարելու երաշխիքը 1. Չեկով վճարը կարող է լրիվ կամ մասնակի երաշխավորվել ավալի միջոցով: Չեկով վճարի երաշխիք (ավալ) կարող է տալ ցանկացած անձ, բացի վճարողից: 2. Ավալը դրվում է չեկի երեսին կամ լրացուցիչ թերթիկի վրա` «Համարել ավալ» մակագրությամբ ու նշումով, թե ում կողմից և ում համար է տրվել: Եթե չի նշված, թե ում համար է տրված, համարվում է, որ ավալը տրված է չեկ տվողի համար: Ավալն ստորագրում է ավալիստը` իր բնակության վայրի և մակագրություն կատ

Ամբողջ Տեքստ

Հոդված 949. Վճարելու երաշխիքը 1. Չեկով վճարը կարող է լրիվ կամ մասնակի երաշխավորվել ավալի միջոցով: Չեկով վճարի երաշխիք (ավալ) կարող է տալ ցանկացած անձ, բացի վճարողից:

2. Ավալը դրվում է չեկի երեսին կամ լրացուցիչ թերթիկի վրա` «Համարել ավալ» մակագրությամբ ու նշումով, թե ում կողմից և ում համար է տրվել: Եթե չի նշված, թե ում համար է տրված, համարվում է, որ ավալը տրված է չեկ տվողի համար: Ավալն ստորագրում է ավալիստը` իր բնակության վայրի և մակագրություն կատարելու տարվա, ամսվա ու ամսաթվի նշումով, իսկ եթե ավալիստն իրավաբանական անձ է` նրա գտնվելու վայրի և մակագրություն կատարելու տարվա, ամսվա ու ամսաթվի նշումով:

3. Ավալիստն ավալն ստացողի հետ համապարտ պատասխանատվություն է կրում: Ավալիստի պարտավորությունն իրական է նույնիսկ այն դեպքում, եթե պարտավորությունը, որը նա երաշխավորել է որևէ հիմքով, բացի ձևը պահպանելուց, եղել է անվավեր:

4. Ավալիստը, վճարելով չեկը, ձեռք է բերում չեկից բխող իրավունքներն այն անձի հանդեպ, ում համար նա տվել է երաշխիք և այն անձանց, ովքեր պարտավոր են երաշխիք ստացածի հանդեպ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել