ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 7 — Գործակալը 1.
Ամփոփում
Հոդված 7. Գործակալը 1. Ֆոնդը կարող է ունենալ գործակալ (գործակալներ): 2. Գործակալ կարող է լինել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ներդրումային ծառայություններ մատուցող այն անձը, որի հետ կառավարիչը կնքել է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագիր: 3. Գործակալը փայերի կամ բաժնետոմսերի վաճառքը և (կամ) հետգնումը (մարումը) իրականացնում է ֆոնդի (պայմանագրային ֆոնդի դեպքում` կառավարչի) ան
Ամբողջ Տեքստ
Հոդված 7. Գործակալը 1. Ֆոնդը կարող է ունենալ գործակալ (գործակալներ):
2. Գործակալ կարող է լինել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ներդրումային ծառայություններ մատուցող այն անձը, որի հետ կառավարիչը կնքել է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագիր:
3. Գործակալը փայերի կամ բաժնետոմսերի վաճառքը և (կամ) հետգնումը (մարումը) իրականացնում է ֆոնդի (պայմանագրային ֆոնդի դեպքում` կառավարչի) անունից և ֆոնդի հաշվին համապատասխան հայտերի ընդունմամբ և կառավարչին փոխանցմամբ և (կամ) դրամական միջոցների ընդունմամբ, փոխանցմամբ և վճարումների կատարմամբ` պայմանագրային ֆոնդի դեպքում նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի գործակալ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
