ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի դեկտ եմբերի 17 - ին «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․ «2․1․ Սպասարկման կենտրոններից դուրս քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ կատարելու դեպքերը և կարգը սահմանում է նախարարը:»: Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «2) կազմակերպում է գործակալության գործունեությունը և իրականացնում է դրա նկատմամբ վերահսկողությունը»․ 2) 3-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․ 3) 11-րդ կետը «գործակալության» բառից հետո լրացնել «և սպասարկման կենտրոնի» բառերով: Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «մեթոդական ղեկավարումը.» բառերը փոխարինել «ղեկավարումը.» բառով: Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սպասարկման կենտրոնի աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն քաղաքացիական ծառայության և (կամ) հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»․ 2) 3-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 6-րդ մասը «ցանկը» բառից հետո լրացնել «(ներառյալ տվյալ նստավայրերում գործող հաստիքների բաշխվածությունը)» բառերով, իսկ նույն մասի «պետական կառավարման» բառերից հետո հանել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը: Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «մեկ ամիս» բառերը փոխարինել «երկու ամիս» բառերով, իսկ 4-րդ մասի «մեկամսյա» բառը՝ «երկամսյա» բառով։ Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործակալության սպասարկման կենտրոններին վերապահված գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը։ Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոններում արդարադատության նախարարի հրամանով, սահմանված սպասարկման կենտրոններում գործող հաստիքային միավորներին համապատասխան, համայնքային ծառայողների հետ կնքվում են ժամկետային աշխատանքային պայմանագրեր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մինչև տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքով նշանակում կատարելը:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո՝ մեկամսյա ժամկետում։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-517-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-517-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026 Հիմնական ակտ 17.12.2025, ՀՕ-517-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 19.01.2021, ՀՕ-66-Ն 19.01.2021, ՀՕ-66-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 23.03.2018, ՀՕ-205-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-517-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
