Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-392-Ն24 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ հավելվածով. « Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ՑԱՆԿ ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Հոդված 227. 2-րդ մաս, 2-րդ կետ. Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով Հոդված 257. Համակարգչային հափշտակությունը Հոդված 300. 2-րդ մաս. Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, արտադրելը, ձեռք բերելը, տարածելը, իրացնելը, արտահանելը, ներմուծելը, առաջարկելը, գովազդելը, մատչելի դարձնելը, տնօրինելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով հասանելիություն ձեռք բերելը կամ համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը կամ մանկական պոռնոգրաֆիա դիտելը 3-րդ մաս. նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, կամ կրթական կամ առողջապահական կազմակերպության այն աշխատակցի կողմից, որը պարտավոր էր հոգ տանել երեխայի մասին կամ վերահսկել նրա վարքագիծը կամ 2) զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով 4-րդ մաս. նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից Հոդված 329. 2-րդ մաս, 3-րդ կետ. Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, եթե կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ Հոդված 359. Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելը Հոդված 360. Համակարգչային տվյալը փոփոխելը Հոդված 361. Համակարգչային սաբոտաժը (նենգադուլը) Հոդված 362. Համակարգչային տվյալներն ապօրինի որսալը կամ դրանց տիրանալը Հոդված 363. Հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցների ապօրինի շրջանառությունը Հոդված 364. Համակարգչային կեղծիք Հոդված 365. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոնները կամ պահանջները խախտելը »: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-392-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-392-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (21.11.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 21.11.2024 Հիմնական ակտ 24.10.2024, ՀՕ-392-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.2021, ՀՕ-199-Ն 05.05.2021, ՀՕ-199-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-392-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել