Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳՈՀԱՐ ՂԱՀՐԻՅԱՆԻ, ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՅՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳՈՀԱՐ ՂԱՀՐԻՅԱՆԻ, ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՅՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-23630 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-236)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 236 | «ԳՈՀԱՐ ՂԱՀՐԻՅԱՆԻ, ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՅՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆՈՐՈՇՈՒՄ

«ԳՈՀԱՐ ՂԱՀՐԻՅԱՆԻ, ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆԻ ԵՎ Լ ԵՎ ՈՆ ՀԱՅՐՅԱՆԻ

ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍ -

ԳՐՔԻ 361 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1 -ԻՆ ՄԱՍԻ ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍ -

ԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ » ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը , քննության առնելով «Գոհար Ղահրիյանի, Հայկազն Ղահրիյանի և Լևոն Հայրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361 -րդ հոդվածի 1 -ին մասի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. Գոհար Ղահրիյանի , Հայկազն Ղահրիյանի և Լևոն Հայրյանի (այսուհետ՝ Դիմողներ , ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Հարությունյան ) դիմումը Սահմանա - դրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 22-ին (փոստային ծառայությանն է հանձնվել սեպտեմբերի 18-ին), որով Դիմող ները խնդրել են. «(... ( ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361 -րդ հոդվածի 1-ին մասը՝ այնքանով , որքանով չի նախատեսում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանի կողմից կայացված որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն , ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 75 -րդ հոդվածին հակասող և անվավեր (:

2

2. Դիմողները , ներկայացնելով թիվ ԵԴ 2/1367/02/26 քաղաքացիական գործի դատա վարական նախապատմությունը , մասնավորապես , նշում են, որ արբիտ - րաժային վճիռների չեղարկման դիմումների վերաբերյալ կայացված դատարանի որոշումների անբողո քարկելիությունը ոչ մի կերպ համատեղելի չի կարող լինել դատական պաշտպանության իրավունքը երաշխավորող Սահմանադրության և միջազգային իրավունքի նորմերի պահանջների հետ՝ Հայաստանի Հանրա պետու- թյունում ընդունված դատական պաշտպանության ընդհանուր ստանդարտների լույսի ներքո :

Դիմողները գտնում են, որ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության իսպառ բացառումը , հաշվի առնելով այդ ակտի բնույթը, դրա իրավական հետևանքները , դատական վերահսկողության առարկան և այլընտրանքային պաշտպանության միջոցների բացակայությունը , չի ապահովում արդյունավետ դատական պաշտպանության համար անհրաժեշտ կազմակերպական կառուցա- կարգ և ընթացակարգ :

Դիմողները պնդում են, որ վիճարկվող դրույթով արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության բացակայության պայմաններում անձի համար հասանելի չէ համարժեք այլ դատական միջոց, որով հնարավոր կլիներ վերանայել առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված իրավական կամ դատական հնարավոր սխալը : Հավելելով՝ Դիմողները նշում են, որ առաջին ատյանի դատա - րանի կողմից համապատասխան դիմումի քննության արդյունքով կայացված որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության բացառումը չի լրացվում դատավարական որևէ այլ երաշխիքով , որը նույն գործի շրջանակում կարող էր ապահովել առաջին ատյանի դատարանի այդ որոշման լիարժեք դատական վերահսկողությունը :

3

Ըստ Դիմողների՝ արբիտրաժային վճռի նկատմամբ դատական վերա հսկո - ղության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն այն հանգամանքով , որ անձին տրվել է առաջին ատյանի դատարան դիմելու հնարավորություն։ Դիմողները պնդում են, որ, երբ առաջին ատյանի դատարանն իրականացնում է արբիտ - րաժային վճռի նկատմամբ դատական վերահսկողություն և դրա արդյունքում կայացնում է որոշում, որը վերջնականապես լուծում է այդ վճռի իրավական ուժի հարցը , իսկ համապատասխան որոշման նկատմամբ համարժեք վերադաս դատական որևէ վերահսկողություն նախատեսված չէ, առաջանում է դատական պաշտպանության արդյունավետության սահմանադրական երաշխիքի իրականաց - ման խնդիր : Նման պայմաններում , Դիմողների պնդմամբ , առաջին ատյանի դատարանի հնարավոր սխալը կարող է դառնալ վերջնական և չվերանայվող , ինչը , հաշվի առնելով արբիտրաժային վճռի նկատմամբ դատարանի որոշման իրավական հետևանքները , համարժեք է անձին արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից զրկելուն , քանի որ չի ապահովում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրա- վունքի իրացման իրական և գործնական կառուցակարգ ` Սահմանադրության 75-րդ հոդվածի իմաստով :

Արդյունքում՝ Դիմողները եզրահանգում են, որ վիճարկվող դրույթը, այդ թվում՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը , հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին և 75-րդ հոդվածին :

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթեր ը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք ) 29 և 69 -րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման ՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ .

4

Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69 -րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում :

Սահմանադրական օրենքի 69 -րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում , երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8 -րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով , երբ առկա է դատարանի վերջնական ակտը , սպառվել են դատական պաշտ - պանության բոլոր միջոցները , և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համա պատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբա նությունը : Սահմանադր ության հիշյալ դրույթն ամրագր ված է նաև Սահմանա դրական օրենքի 69 -րդ հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է այն հիմքերը , որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմա նա- դրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը ,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները ,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույ - թին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը :

5

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին , որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ , որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման ` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը :

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ -21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը , այնուամենայնիվ , դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար »: Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ -21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել , թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել , որ Սահմանա - դրական դատարան ներկայացվ ած անհատական դիմումի հիմնա վորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում , երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ ( ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ ( ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ : Սահմանադրական դատարան ի 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ -126 աշխատակարգային որոշմամբ արձանագր ված է «(...) անձը պետք է անհատական 6

դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմա - տիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը : Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման /սահմանափակման : Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել , որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրա - իրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ , եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտ - ման /սահմանափակման »:

Սույն անհատական դիմումով վիճարկ վում է ՀՀ քաղաքացիական

դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի )դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի , իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության )՝ Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին համապա - տասխանությունը, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարան ն արձա - նագր ում է.

օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361 -րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող այն որոշումների ցանկը , որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով : Հետևաբար՝ առաջին ատյանի դատարանի որոշում - ների ՝ վերաքննության կարգով բողոքարկման հետ կապված օրենսդրի կամքը հստակ է, և վերջինս քաղաքացիական դատավարության շրջանակներում ամբողջությամբ կանոնակարգել է այն դատական ակտերի ցանկը , որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով : Հետևաբար՝ հիմնա - վորված չէ Դիմողների կողմից իրենց իրավունքների ենթադրյալ խախտումները 7

վիճարկվող դրույթով (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացով , իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ ( պայմանա - վորելը :

Դիմողները վկայակոչել են վիճարկվող դրույթի )դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի , իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնա բա- նության) հակասությունը Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին , սակայն բավարար հիմնավոր ումներ չեն ներկայացրել իրենց՝ հիմնական իրավունքի խախտման փաստ ի, հետևաբար՝ վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի , իրավա կիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության ( և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառա հետևանքային կապի առկա - յությ ան վերաբերյալ ։

Դիմողները սահմանափակվել են իրենց՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների սոսկ վկայակոչմամբ՝ բավարար հիմնավոր ումներ չներկայացնելով իրենց կողմից վիճարկվող դրույթի )դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի , իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության ) և նման խախտման ընդ - հանրության, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկա- յության վերաբերյալ ՝ հաշվի առնելով սույն կոնկրետ գործի հանգա մանքներ ն ու առանձնահատկություններ ը:

Դիմողների կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75-րդ հոդվածի առնչությամբ Սահմանադրական դատարան ն արձանագր ում է, որ հիշյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն , ինքնին , չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա , այլ կարող է դիտարկվել որևէ հիմնական իրավունքի և (կամ ) ազատության սահմանա - փակման լույսի ներքո :

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնա - վորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին 8

մասի )դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի , իրավակիրառ պրակ - տիկայում դրան տրված մեկնաբանության ) հակասությունը Սահմանա դրության 61-րդ հոդվածին , հետևաբար և՝ 75-րդ հոդվածին :

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69 -րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով : Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 6–րդ կետով և 69 –րդ հոդվածի 1-ին, 2 և 5–րդ մասերով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Գոհար Ղահրիյանի, Հայկազն Ղահրիյանի և Լևոն Հայրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361 -րդ հոդվածի 1 -ին մասի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժել :

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Է. ՇԱԹԻՐՅԱՆ

30 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԱՈ -236

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-236
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել