Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԻՈԱՆՆԱ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԻՈԱՆՆԱ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4730 սեպտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-47)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 47 | ԻՈԱՆՆԱ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղ. Երևան

30 սեպտեմբերի 2020 թ.

Սահմանադրական դատարանը, գործելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 69-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա, մասնակցությամբ դատավորներ Վ. Գրիգորյանի (նախագահող), Ա. Դիլանյանի և Ա. Թունյանի, քննության առնելով Իոաննա Չախմախչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Իոհաննա Չախմախչյանը 2020 թվականի օգոստոսի 14-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «…2. Որոշել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 21-րդ հոդվածի «դ» կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 79-րդ հոդվածներին»: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

2. Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 20- րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը հնարավորություն է տալիս ամուսնության կեղծ լինելու մասին անտեղյակ ամուսնուն կամ ամուսիններին առանց ընտանիք ստեղծելու մտադրության գրանցված ամուսնությունը ճանաչել անվավեր։ Այսինքն օրենսդիրը համապատասխան հիմքերի առկայության դեպքում ամուսիններին հնարավորություն է տալիս, դիմելով դատարան, անվավեր ճանաչել կեղծ ամուսնությունը: Թեպետ,

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է ամուսինների կեղծ ամուսնությունն անվավեր ճանաչելու հիմքերը, միաժամանակ այդպիսի հիմքերի առկայության պայմաններում նախատեսել է դատարան դիմելու անհնարինություն այնքանով, որ վիճարկվող իրավանորմով օրենսդիրը դատարան դիմելու իրավունքը վերապահել է ամուսնության կեղծ լինելու մասին չիմացող ամուսնուն, իսկ դա այն պայմաններում, երբ ամուսինները կեղծ ամուսնությունը գրանցելիս դրսևորում են փոխադարձ կամահայտնություն: Դիմողի մատնանշմամբ, եթե օրենսդրի նպատակը լիներ սահմանափակել ամուսիններից որևէ մեկի դատարան դիմելու իրավունքը, ապա Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում չէր նախատեսի երկու ամուսինների փոխադարձ կամահայտնությամբ առանց ընտանիք ստեղծելու մտադրության գրանցված ամուսնությունն անվավեր ճանաչելու հնարավորություն:

Ըստ դիմողի վիճարկվող իրավանորմով արհեստականորեն և անիրավաչափ կերպով սահմանափակվում է ամուսիններից որևէ մեկի ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև վիճարկվող իրավանորմը հստակ, կանխատեսելի և հասանելի չէ այն սուբյեկտին, որը ամուսնությունն անվավեր ճանաչելու անհրաժեշտ հիմքերի իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի առկայության պայմաններում որևէ կերպ չի կարող իր վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող իրավանորմով սահմանված նորմատիվ պատվիրանին:

3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից նյութերը, գտնում է, որ առկա չեն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեքի 29- րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես

ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

բ) դիմողն իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, այն է

• դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

• դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է քննության առարկա դարձած օրենքի դրույթը դատարանի վերջնական ակտով,

• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

գ) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

ե) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

զ) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6- ամսյա ժամկետը:

Հետևաբար, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

1. «Իոհաննա Չախմախչյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 21-րդ հոդվածի «դ» կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:

Նախագահող

Դատավորներ

30 սեպտեմբերի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-47

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-47
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել