ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի մարտի 22- ին « ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑ ՈՒ ՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով. «9.1. Սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված հիմքերով կարգավորող պետական մարմինը որոշում է մրցույթում հաղթող ճանաչված Հեռարձակողներին տրամադրել հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա։»։ Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը «սույն հոդվածով» բառերից հետո լրացնել «կամ 58-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով» բառերով։ Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով. «6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել սույն օրենքի 46-րդ հոդվածի 9.1-ին մասով մրցույթում հաղթող ճանաչելու և լիցենզիան տրամադրելու որոշումը. 7) օրենքով սահմանվել են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր։». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով. «7. Եթե հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին կարգավորող պետական մարմնի որոշումը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անվավեր, ապա այդ որոշման անվավեր ճանաչվելու պահին հանրային մուլտիպլեքսի սլոթ օգտագործող Հեռարձակողն իր դիմումի հիման վրա նույն պայմաններով շարունակում է իրականացնել հեռարձակում մինչև օրենքով սահմանված կարգով սլոթի համար նոր մրցույթի արդյունքների ամփոփումը և լիցենզիայի տրամադրումը կամ դրա հիմնավոր մերժումը։»։ Հոդված 4 . Ե զրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված 58-րդ հոդվածի 7-րդ մասը գործում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին կարգավորող պետական մարմնի որոշումն անվավեր ճանաչված Հեռարձակողի նկատմամբ՝ դիմումի առկայության դեպքում։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. ապրիլի 14 Երևան ՀՕ-124-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-124-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.04.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.03.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.04.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.04.2023 Հիմնական ակտ 22.03.2023, ՀՕ-124-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.07.2020, ՀՕ-395-Ն 16.07.2020, ՀՕ-395-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-124-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
