Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 2 — Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 2AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 2 — Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 2. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը 1. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանա

Ամբողջ Տեքստ

Հոդված 2. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը 1. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերով և իրավական այլ ակտերով:

2. Վճարահաշվարկային կազմակերպությունների անվճարունակության և սնանկության ընթացակարգը կարգավորվում է «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Վճարահաշվարկային կազմակերպությունների վերակազմակերպման, լուծարման հիմքերը և ընթացակարգերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և տվյալ կազմակերպական-իրավական տեսակի վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով: (հոդվածը 18.06.26 ՀՕ-260-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել