Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-288-Ն18 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝ 1) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-11-րդ կետերը, 25-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «լրիվ» բառից հետո լրացնել «(ամբողջական)» բառով.

2) 3-րդ հոդվածի 34-րդ կետը «որոշման գործընթաց» բառերից հետո լրացնել «, որը համարժեք է գործատուի կողմից աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատմանը» բառերով։ Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետը և 11-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «(արհեստանոցների)» բառից հետո լրացնել «և բազաների» բառերով։ Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակներում որոշակի որակավորման ծրագիրը սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում շնորհվում է նաև միջնակարգ կրթության երրորդ աստիճանի որակավորում և տրվում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ավարտական փաստաթուղթ՝ առանձին կամ միասնական փաստաթղթով։».

2) 3-րդ մասի «հինգ» բառը փոխարինել «չորս» բառով.

3) 9-րդ մասը «ողջամիտ ծավալը» բառերից հետո լրացնել «, որը սահմանվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով նախատեսված որոշակի որակավորման ծրագրի փորձարկման ներկայացվող ծրագրի ուսումնամեթոդական փաթեթում» բառերով։ Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում 1-ին մասի 8-րդ կետը «ծառայությունների» բառից առաջ լրացնել «մանկավարժահոգեբանական և այլ» բառերով։ Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումն իրականացնում է Կառավարության ստեղծած բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) լիցենզավորող հանձնաժողովը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի, սույն հոդվածի և սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ Կառավարության որոշումով սահմանված կարգի, պայմանների և այլ նորմատիվ իրավական ակտերի։ Մասնագիտացված կառույցի լիցենզավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) ՄՈՒՀ-ին տրամադրում է համապատասխան իրավունք և լիցենզիա։». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Սույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության և մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Մասնագիտացված կառույցը կարող է լիազոր մարմնին առաջարկել ձևավորել մասնագիտական հանձնաժողովներ՝ համաձայն լիցենզավորման կարգով սահմանված ընթացակարգի:».

3) 3-րդ մասի՝ ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) ՄՈՒՀ-ի զարգացման հայեցակարգի առկայությունը, որով սահմանվում են կրթական ծրագրի տվյալ մակարդակի ներդրման նպատակը և գործողությունները.», բ. 5-րդ կետի «ուսանողներին» բառը փոխարինել «ուսանողների առնվազն հինգ տոկոսին» բառերով։ Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզիան ստանալուց հետո ՄՈՒՀ-ը համարվում է նախահավատարմագրված մինչև սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված ՄՈՒՀ-երի հավատարմագրման կարգով, չափանիշներով և հավատարմագրման գործողության ժամկետով ՄՈՒՀ-ի հավատարմագրումը։ Նախահավատարմագրումը հավատարմագրված լինելուն համարժեք ժամանակավոր կարգավիճակ է, որի ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է իրականացնել սույն օրենքով սահմանված իր գործառույթները:»։ Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 17-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 21-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «21. Ուսումնառության ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է փոխել որոշակի որակավորման աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման ձևը՝ համաձայն սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգի։»։ Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին և 14.2-րդ մասերով. «14.1. Մասնագիտական կրթության դիպլոմ է համարվում միայն հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրով ուսումնառության դրական արդյունքով սահմանված կարգով շնորհված դիպլոմը կամ սահմանված կարգով այլ պետությունների կողմից ճանաչված ՄՈՒՀ-երի դիպլոմը: 14.2. Մասնագիտական կրթության դիպլոմում նշվում է ՄՈՒՀ-ի, ինչպես նաև կրթական ծրագրի հավատարմագրված լինելու փաստը:»: Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 7-րդ կետից հանել «կամ տարակարգ ստացած» բառերը. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով. «7.1) հաստատում է ՄՈՒՀ-ի տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգը և չափը.».

3) 8-րդ կետը «ֆինանսավորման» բառից հետո լրացնել «(ինստիտուցիոնալ ֆինանսավորման)» բառերով, իսկ նույն կետից հանել «, այդ թվում՝ ըստ ՄՈՒՀ-ի ֆինանսավորման արդյունքային ցուցանիշների» բառերը. 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ կետերով. «9.1) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտների) որակավորումներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան ֆինանսավորում տրամադրելու կարգը. 9.2) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտների) և դրանց որակավորումների տարեկան ցանկը.»։ Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով. «1.1) հաստատում է մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի և ցանկերի, համապատասխան մակարդակի որակավորումների շրջանակային նկարագրի, որակավորումն ապահովող կրթական ծրագրի և դրա ուսումնամեթոդական փաթեթի (ուսումնական մոդուլների, ուսումնական պլանների) մշակման կարգն ու մեթոդաբանությունը.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով. «12.1) հաստատում է ուսումնառությունը դադարեցրած կամ մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխվելու կամ մեկից ավելի կրթական ծրագրերով կրթություն ստանալու միջոցով կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման որոշակի փուլ մուտք գործելու և ուսումնառությունը շարունակելու համար ընդունելության կարգը.».

3) 13-16-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «17) սահմանում է ՄՈՒՀ-ի վարչական, կառավարման գործառույթ իրականացնող, ուսումնաօժանդակ և մանկավարժական պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշները.». 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին կետով. «31.1) սահմանում է մասնագիտական կրթության մակարդակներում մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգը.»։ Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և գործնական կարողունակությունների (վերջնարդյունքների) գնահատման ու ճանաչման համակարգումն իրականացնում են լիազոր մարմնի ներկայացմամբ՝ Կառավարության որոշմամբ հիմնադրված կազմակերպությունը (այսուհետ՝ ՄԿՈՒ համակարգող կառույց)՝ մի կողմից, և ըստ ոլորտների մասնավոր հատվածի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ ոլորտային կառույց)՝ մյուս կողմից։».

2) 4-րդ մասի «4. Դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմինը՝» բառերը փոխարինել «4. ՄԿՈՒ համակարգող կառույցը՝» բառերով.

3) 4-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) իրականացնում է կանոնադրությամբ և օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.».

4) 5-րդ մասի առաջին պարբերությունը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Ոլորտային կառույցը՝ 1) վերլուծում և ՄԿՈՒ համակարգող կառույց է ներկայացնում ոլորտի աշխատաշուկայի կարիքները.»։ Հոդված 13. Օրենքի 29-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում «անընդմեջ չի ընդունել» բառերը փոխարինել «ճանաչել է ոչ բավարար» բառերով։ Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 7-րդ կետերով. «2․1) նրա ազատությունը սահմանափակվել է դատարանի որոշմամբ, և նրա մասնակցությունը կրթական ծրագրին անհնարին է․». «7) դատարանի որոշմամբ ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած։». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով. «7.1. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված հիմքերով ուսումնառությունը դադարեցրած հիմնական կրթության հիմքով ընդունված և միջնակարգ կրթության երրորդ մակարդակի բաղադրիչը չյուրացրած ուսանողը կարող է կրթությունը շարունակել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ուսանողի ընտրությամբ։».

3) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքերում ուսանողի կարգավիճակը վերականգնվում է համապատասխան հիմքերը վերանալու պահից մեկ ամսվա ընթացքում։»։ Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, ինչպես նաև ուսանողի կեցության, տրանսպորտային ծախսերի, սննդի և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում» բառերը։ Հոդված 16. Օրենքի 34-րդ հոդվածում՝ 1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված պաշտոնների աստիճանակարգությունը փոխկապակցված է ՄՈՒՀ-ի ներքին և արտաքին գնահատման արդյունքով արձանագրված մանկավարժական աշխատողի զբաղեցրած պաշտոնի նկարագրով սահմանված մասնագիտական զարգացման ցուցանիշներին, որի շնորհման պայմաններն ու կարգը սահմանվում են ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ։».

2) 12-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) մասնակցելու մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերին՝ ատեստավորվելու կամ տարակարգ ստանալու նպատակով.».

3) 13-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով. «4.1) մասնակցել հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը, խելամիտ հարմարեցումների սահմանմանը և դրանց կիրառմանը, անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման և աշխատանքի պլանի մշակմանը.»։ Հոդված 1 7 . Օրենքի 35-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Մինչև սահմանված ժամկետի լրանալը ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը կարող է դիմել ատեստավորման, եթե տվյալ ժամանակահատվածում լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան ատեստավորում։».

3) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքով լիազոր մարմնի հրամանով հաստատվում է՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում: Ատեստավորմանը չներկայանալու կամ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում մանկավարժական աշխատողը մասնակցում է կազմակերպվող հաջորդ ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չհամապատասխանելու դեպքում տվյալ աշխատողը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող: Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին հրամանի հիման վրա մանկավարժական աշխատողի հետ տվյալ պաշտոնի համար կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:».

4) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11. Ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ լիազոր մարմին։».

5) 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին անձը կարող է մասնակցել միայն պարտադիր ատեստավորման դրական արդյունք ստանալու դեպքում։».

6) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «18. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը կարող է դիմել ատեստավորման, եթե տվյալ ժամանակահատվածում լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան ատեստավորում։».

7) 25-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով։ Հոդված 18. Օրենքի 38-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի «2026 թվականի» բառերը փոխարինել «2027 թվականի» բառերով.

2) 5-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը։ Մինչև այդ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք են ընդունվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը և համապատասխան մեթոդական փաթեթը։». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ մասերով. «5.1. Մինչև Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը: Մինչև 2030 թվականի հունվարի 1-ը չհավատարմագրվելու կամ հավատարմագրման չդիմելու դեպքում ՄՈՒՀ-երի մասնագիտական կրթական ծրագրերով տրված լիցենզիաները ենթակա են կասեցման: 5.2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա և հավատարմագրում ունեցող կրթական ծրագրերը շարունակում են համարվել հավատարմագրված հավատարմագրման համար սահմանված ժամկետում: 5.3. Մինչև սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Մասնագիտացված կառույցի՝ Կառավարության կողմից ստեղծումը մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումը իրականացնում է լիազոր մարմինը։».

4) 6-րդ մասի «2025 թվականի հուլիսի» բառերը փոխարինել «2027 թվականի հունվարի» բառերով։ Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-288-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-288-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.06.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.07.2026 Հիմնական ակտ 18.06.2026, ՀՕ-288-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.05.2024, ՀՕ-250-Ն 22.05.2024, ՀՕ-250-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-288-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել