Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԵՎ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301 ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԵՎ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301 ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-5310 հունիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-53)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 հունիսի 2008թ. ՍԴԱՈ - 53 | ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԵՎ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301 ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՎ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԵՎ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301

ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՎ

I. Նկատի ունենալով, որ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը միաձայնությամբ որոշել է Վ. Մալխասյանի դիմումն ընդունել

քննության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի գործի դատաքննությունն սկսել 2008 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 11.00-ին և գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Զ. Ղուկասյանին։

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։ II. Նկատի ունենալով, որ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ժ. Սեֆիլյանի դիմումի քննության ընդունման վերաբերյալ օրենքով սահմանված կարգով միաձայնությամբ որոշում չի կայացրել, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, ամբողջ կազմով քննության առնելով դիմումը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ.

1. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասը սահմանում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում անհատական դիմում կարող է ներկայացվել սահմանադրական դատարան։ Դրանք են. ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։ Միաժամանակ, նշված օրենքի 69 հոդվածի 5-րդ մասը վկայակոչում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր առնչությամբ կայացված դատական ակտի վիճարկման հնարավորություններն սպառելու հանգամանքը։ Օրենքի 69 հոդվածի 12-րդ մասն անհատական դիմումի հիման վրա օրենքի դրույթի սահմանադրականության գնահատման հարցը կապում է դիմողի առնչությամբ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով վերանայելու հնարավորության հետ։

Ինչպես սահմանադրական դատարանում անհատական դիմումի ընդունելիության պայմանները, մասնավորապես, իրավունքի պաշտպանության միջոցներն սպառելու պահանջը, այնպես էլ դիմողի համար վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասահմանադրական ճանաչելու իրավական հետևանքները վկայում են այն մասին, որ անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության նպատակը Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն է, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը։

2. Դատական պաշտպանության իրավունքը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 18 հոդվածը նշված իրավունքը, այդ թվում նաև անձի սահմանադրական արդարադատության իրավունքը, երաշխավորում է այն դեպքում, երբ առկա է խախտված իրավունքների պաշտպանության խնդիր։ ՀՀ Սահմանադրության 19 հոդվածը երաշխավորում է դատարանի մատչելիության իրավունքը, երբ առկա է կամ խախտված իրավունքները վերականգնելու, կամ ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու անհրաժեշտություն։ ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող հոդվածով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ դիմողի իրավունքները պաշտպանվել են ՀՀ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից, և, հետևաբար, այդ կապակցությամբ Ժ. Սեֆիլյանի իրավունքների վերականգնման նպատակով իրավունքների դատական պաշտպանության նոր միջոցներից օգտվելու խնդիր չի առաջացել։ Այն հանգամանքը, որ դիմողը վիճարկվող հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը չի վիճարկել վերաքննիչ դատարանում (դիմողն առաջին ատյանի դատարանի դատավճիռը վիճարկել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ), վկայում է այն մասին, որ ըստ էության ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով առաջադրված մեղադրանքի առնչությամբ դիմողն այլևս չի ունեցել դատական պաշտպանության անհրաժեշտություն և փաստացի չի դիմել իր իրավունքների պաշտպանության որևէ միջոցի։ Նման պարագայում սահմանադրական դատարան դիմելով կոնկրետ վերահսկողության սուբյեկտից դիմողն ըստ էության վերածվել է վերացական վերահսկողության սուբյեկտի, մինչդեռ իրավաբանական կամ ֆիզիկական անձը, ըստ ՀՀ օրենսդրության, վերացական վերահսկողության սուբյեկտ չէ։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ կետով և 69 հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

Մերժել Ժիրայր Սեֆիլյանի դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 հունիսի 2008 թվականի

ՍԴԱՈ-53

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունիսի, 2008 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-53
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել