Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/0584/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/0584/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/0584/05/2216 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ատա՛ հասցեի անշարժ գույքի 2021-2023 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացած անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 25.12.2020 թվականի Կադաստրի կոմիտեի կողմից կատարված գնահատման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. 7 Հանդիսանում է անձնա

Ամբողջ Տեքստ

Աա Ան,

//7 1 ՏԱՅՐ

(ՈՀ Ն

ՀԱՐՎ ՅՅ «ՃԱԼՀՎ)

ՀՀՏ«Յլա ՏՅ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0584/05/22

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0584/05/22

Նախագահող դատավոր՝ Գ. Սոսյան

Դատավորներ՝ Հ. Խաչատրյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի հոկտեմբերի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ատա՛ հասցեի անշարժ գույքի 2021-2023 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացած անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 25.12.2020 թվականի Կադաստրի կոմիտեի կողմից կատարված գնահատման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

7 Հանդիսանում է անձնական տվյալ

2

Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել քաղաք ատաշ հասցեի անշարժ գույքի 2021-2023 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացած անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 25.12.2020 թվականի Կադաստրի կոմիտեի կողմից կատարված գնահատման գործողությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Դ. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 06.10.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.05.2024 թվականի որոշմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի ն «Էլիտ Գրուպ» ՍՊԸ-ի (պատճառաբանական մասի դեմ) վերաքննիչ բողոքները մերժվել են՝ Դատարանի 06.10.2022 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրե ՀՀ կադաստրի կոմիտեն (ներկայացուցիչ՝ Լիլիթ Վարդանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ (Թաթուլ Խուդատյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ հարկային օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 5-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը, 25-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ, 27-րդ հոդվածները, 114-րդ հոդվածի 5-րդ մասը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ին մասի 2-րդ կետը, որը ենթակա էր կիրառման:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Հայցվորի կողմից վիճարկվող, 25.12.2020 (թվականին իրականացված գործողությունները ներքին-աշխատանքային գործողություններ են, որոնք ուղղված են եղել 01.01.2021 թվականից Կադաստրի կոմիտեի վրա դրվող պարտականությունների պատշաճ կատարմանը: Այսինքն, օրենքով Կադաստրի կոմիտեի վրա դրվել է որոշակի պարտականություն, որը փաստացի Կադաստրի կոմիտեի կողմից պետք է կատարված լիներ արդեն իսկ 01.01.2021 թվականի՝ ժամը՝ 00:00:00-ից սկսած, ուստի՝ Կադաստրի կոմիտեն ձեռնամուխ է եղել որոշակի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, որը, սակայն, որնէ արտաքին ներգործություն չի ունեցել մինչն 01.01.2021 թվականը: Բացի այդ, հարկային մարմնի հետ գործարքների հիմքով տեղեկությունների փոխանակումն իրականացվում է ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված համար 1 հավելվածի հիմքով: Հետնաբար՝

2 Հանդիսանում է անձնական տվյալ

3

հարկային մարմնին տեղեկությունների փոխանցումը կատարվել է արդեն 2021 թվականի ընթացքում, երբ հայցվորը անշարժ գույքի օտարման պայմանագիր է կնքել հոկտեմբերին:

Նշված գործողությունները որնէ պետական մարմի համար հասանելի չեն եղել, իսկ հասանելիության դեպքում անգամ այդ գնահատման արդյունքները որնէ կերպ 2020 թվականի որնէ գործողության համար հիմք հանդիսանալ չէին կարող:

Հայցվորի համար անբարենպաստ հետնանքները առաջացել են հարկային մարմնի գործողությունների արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության ն ռիսկերի վերլուծության վարչության 20.10.2021 թվականի թիվ 60502/2021/ԿՈՒՎ 4/Կ արձանագրությամբ, Ա ոչ՝ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2020 թվականին կատարված գործողությունների հետնանքով: Ավելին, անգամ եթե դիտարկենք, որ քննարկվող արձանագրության հիմքում դրվել լեն ՀՀ կադաստրի կոմիտեի գործողությունները, ապա ակնհայտ է, որ դա ոչ թե 2020 թվականին կատարված գործողություններն են, այլ գործարքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրումը հարկային մարմնին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արձանագրության համար հիմք են հանդիսացել ոչ թե 25.12.2020 թվականին կատարված գնահատմանն ուղղված գործողությունները, այլ՝ ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի ԿՎ 1337-Ն որոշմամբ հաստատված համար 1 հավելվածի հիմքով՝ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից կատարված տեղեկատվության տրամադրումը, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը չի կիրառել նշված հավելվածի 2.1-րդ, 6-րդ կետերը, որոնք ենթակա էին կիրառման:

Ասվածից ակնհայտ է, որ, եթե Վերաքննիչ դատարանը հայցվորի համար անբարենպաստ փաստական հետնանք է դիտարկում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արձանագրությունը, ապա դրա առաջացման համար կատարված գործողությունը ոչ թե գնահատությանն ուղղված գործողություններն են, այլ տեղեկատվության փոխանցումը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Ուստի դատարանը առնվազն պետք է պարզեր, թե երբ է փոխանցվել այդ տեղեկությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ինչն ակնհայտ է, որ 2020 թվականին չէր կարող լինել, քանզի գործարքը, ինքնին, կատարվել է 2021 թվականի հունվարին, այսինքն՝ գործողությունը չէր կարող նախորդել գործարքի կնքմանը:

Այս հանգամանքի մասին հստակ ասվել է պատասխանողի կողմից Վերաքննիչ դատարանում կայացած դատական նիստերի ընթացքում, ավելին հայցվորը նս ընդգծել է այս հանգամանքը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե տեղեկատվությունը երբ է փոխանցվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Սակայն Վերաքննիչ դատարանը որնէ անդրադարձ նշված հանգամանքին չի կատարել, ապացույցներ չի պահանջել:

Ստացվում է, որ գործի քննության համար էական է ոչ թե այն հանգամանքը, թե գնահատմանն ուղղված գործողությունները երբ են կատարվել, այլ այն, թե երբ են հետնանք առաջացրել ն ինչպես:

4

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.05.2024 թվականի որոշումը ն այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժելով, կամ գործն ուղարկել նոր քննության:

2.Լ Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ընկերության ներկայացրած պատասխանի հիմնավորումները.

Պատասխանողը կարող էր կիրառել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն ՀՀ օրենքն այն դեպքում, երբ այդ օրենքի 4-րդ հոդվածում արտացոլված բանաձնի կազմման բոլոր դրույթներն առկա լինեին, իսկ անհրաժեշտ կառավարության որոշումները՝ ընդունված:

Այնինչ, օրենքի 4-րդ հդովածի 14-րդ մասը լրացվել է 20.01.2021 թվականին ընդունված թիվ ՀՕ-23-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 11.02.2021 թվականին:

Իսկ «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու» թիվ 600-Ն կառավարության որոշումն ընդունվել է 15.04.2021 թվականին ն ուժի մեջ է մտել 20.04.2021 թվականին:

Առանց նշված իրավական ակտի, Պատասխանողը ոչ միայն 2020 թվականին, այլն մինչն 15.04.2021 թվականը չէր կարող որնէ կադաստրային արժեք հաշվարկել, որովհետե այդ հաշվարկի համար հիմք հանդիսացող նորմատիվ ակտերը չեն եղել:

Քանի որ հայցվորը գույքի օտարման գործարքը կատարել է 2021 թվականի հունվարին, եթե դատարանը անդրադառնար այդ փաստարկին ն հաստատված համարվեր, որ մինչն 15.04.2021 թվականը որնէ գնահատում չէր կարող կատարվել, ապա հայցվորի ցանկացած ռիսկ՝ բարձր գնահատման ն հարկերի մասով, կվերանար: Այս փաստարկը ներկայացվել էր առաջին ատյանում, որը չէր գնահատվել, իսկ վերաքննիչ դատարանը փաստացի նշում է, որ այդ փաստարկին անդրադառնալու կարիք չկա, քանի որ գործով միակ գնահատումը 25.12.2020 թվականի գնահատումն է:

Հունվարին ոչ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ո՛չ Արաբկիր համայնքը էլեկտրոնային եղանակով պատասխանողից չեն ստացել որնէ նոր գնահատում:

Մինչ, այդ պահը նշված հիմնավորումներով ն այն ապացույցներով, որ պատասխանողը տատ: գնահատումը կատարել է միայն 25.12.2020 թվականին, հայցվորի համար անբարենպաստ հետնանքները հարկերի մասով առաջացրել է պատասխանող վարչական մարմնի այդ օրը կատարված գնահատումը:

Չկա որնէ նորմատիվ ակտ, որը պատասխանողին լիազորել է 2020 թվականին նախապատրաստվել, իսկ 01.01.2021 թվականին ուժ տալ կատարված գնահատումներին: Տրամաբանորեն դա կարող է տեղի ունենալ երկու առնտրային ընկերությունների միջն կնքված պայմանագրային հարաբերություններում, բայց վարչական մարմին, ՀՀ քաղաքացի կամ իրավաբանական անձ -հարաբերություններում հնարավոր չէ: Պատասխանողը չէր կարող այդ գործընթացը իրականացնել ենթադրությունների հիման վրա:

8 Հանդիսանում է անձնական տվյալ

5

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը

7 Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ տաա՛ վկայականի համաձայն՝ ռտատ` նկատմամբ 14.01.2021 թվականին գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 9, կադաստրային գործ, գ.թ. 259):

2) Ընկերության ն «Աստերիա» ՍՊԸ-ի միջն 14.01.2021 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր (գրանցամատյան 163), որով Ընկերությունը վաճառել է, իսկ «Աստերիա» ՍՊԸ-ն որպես սեփականություն ձեռք է բերել աաած հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 1.127,5քմ սպասարկման օբյեկտից, 4,7քմ հարթակից Ա 0,11977հա հողամասից (հատոր ՛-ին, գ. թ. 45-46, կադաստրային գործ, գ.թ. 194-195):

3) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ տռա՛ վկայականի համաձայն՝ 14.01.2021 թվականի թիվ 163 առուվաճառքի պայմանագրի հիման վրա տատ ` նկատմամբ 15.01.2021 թվականին գրանցվել է «Աստերիա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 10, կադաստրային գործ, գ.թ. 263):

4) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության ն ռիսկերի վերլուծության վարչության 20.10.2021 թվականի թիվ 60502/202/ԿՈՒՎ 4/Կ արձանագրությամբ նշվել է, որ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Ընկերության կողմից 15.01.2021 թվականին օտարվել է նան ոռտտց հասցեում գտնվող անշարժ գույքը, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 631.855.619 ՀՀ դրամ: Ընկերության կողմից արձանագրությամբ նշված անշարժ գույքերն օտարվել են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսից ցածր արժեքով: Արդյունքում պակաս է հաշվարկվել 60.855.241 ՀՀ դրամ ԱԱՀ (հատոր 1-ին, գ. թ. 11, կադաստրային գործ, գ.թ. 278-279):

5) Ընկերության տնօրենը Կադաստրի կոմիտեի ղեկավարին ուղղված 20.12.2021 թվականի թիվ ԷԳ-86 գրությամբ խնդրել է տրամադրել տեղեկատվություն, թե երբ է Կադաստրի կոմիտեն առաջին անգամ իրականացրել տաա՛0 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատումը, արդյոք նշված

4 Հանդիսանում է անձնական տվյալ

Տ Հանդիսանում է անձնական տվյալ

6 Հանդիսանում է անձնական տվյալ

7 Հանդիսանում է անձնական տվյալ

8 Հանդիսանում է անձնական տվյալ

Ց Հանդիսանում է անձնական տվյալ

76 Հանդիսանում է անձնական տվյալ

6

անշարժ գույքի գնահատման համար կիրառվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ն եթե նշված հոդվածը կիրառվել է մինչն 15.04.2021 թվականը, ապա ի՞նչ նորմատիվ ակտով է որոշվել (դասակարգվել) անշարժ գույքի նպատակային ն գործառնական նշանակությունը (հատոր 1-ին, գ. թ. 15, կադաստրային գործ, գ.թ. 285-286):

6) Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 29.12.2021 թվականի թիվ ԱՊ/12360- 2021 գրությամբ Ընկերության տնօրենին հայտնվել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին համապատասխան, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա տվյալների հիման վրա առաջին կադաստրային գնահատությունն իրականացրել է 2020 թվականին, այդ թվում` տատ ՛՛ հասցեի անշարժ գույքի (հատոր 1-ին, գ. թ. 16, կադաստրային գործ, գ.թ. 287-289):

7) Ընկերության տնօրենը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին ուղղված 12.01.2022 թվականի թիվ ԷԳ-02 գրությամբ խնդրել է պատասխանել նան այն հարցին, թե 14.01.2021 թվականից հետո նոր որակական ն քանակական հատկանիշներով անշարժ գույքը, որը գտնվում է ատա՛՛ հասցեում, երբ է գնահատվել ն ինչ թիվ է ստացվել այդ գործողության արդյունքում, որ օրն է այդ գնահատումն իրականացվել նշված գույքի նկատմամբ կամ որ օրն է այն համարվել ուժի մեջ մտած կամ կատարված գնահատում տվյալ անշարժ գույքի նկատմամբ (հատոր 1-ին, գ. թ. 19, կադաստրային գործ, գ.թ. 291- 292):

8) Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 21.01.2022 թվականի թիվ ԱՊ/621- 2022 գրությամբ Ընկերության տնօրենին հայտնվել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին համապատասխան, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա տվյալների հիման վրա առաջին կադաստրային գնահատությունն իրականացրել է 2020 թվականին, այդ թվում` ատո՛՝ հասցեի անշարժ գույքի: Նույն գրությամբ հայտնվել է, որ ելնելով ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի պահանջներից՝ տատո ՛ հասցեի հողամասի բարելավումները (շինությունները) Կադաստրի կոմիտեի կողմից հաշվառվել են Ընկերության ներկայացուցիչ Կարեն Էգնատոսյանի կողմից 25.12.2020 թվականի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումին կից ներկայացված հատակագծերի ն շինության բնութագրի հիմքով, ըստ այդ բնութագրի տվյալների՝ նշված

17 Հանդիսանում է անձնական տվյալ

72 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

՛4 Հանդիսանում է անձնական տվյալ

7

շինությունները հանդիսացել են 80 տոկոս ն ավելի ավարտվածության աստիճանի, իսկ ինչ վերաբերում է նշված հասցեի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման ն ուժի մեջ մտնելու ամսաթվին, ապա ելնելով ՀՀ հարկային օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից տատ ՛5 հասցեի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատությունը կատարվել է 25.12.2020 թվականին (հատակագծերը ն շինության բնութագիրը Կադաստրի կոմիտեում հաշվառվելու ամսաթվին) լքն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հիմք է հանդիսացել 2021-2023 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար (հատոր 1-ին, գ. թ. 20-21, կադաստրային գործ, գ.թ. 293- 296):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 238-րդ հոդվածի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառնալ անշարժ գույքի գնահատման գործունեության

առանեձնեահատկություններին՝ վարչական մարմեի կողմից իր . գործառույթներն իրականացնելիս օրինականության սկզբունքի պահպանման համատեքստում:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետնել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ օրենքը պետք է լինի բավականաչափ մատճելի, նորմը կարող է որակվել որպես «օրենք», եթե այն բավականաչափ հստակ է ինչը հնարավորություն է տալիս անձին

համապատասխանեցնելու իր վարքագիծը ն կանխատեսելու դրա հետնանքները (տե՛ս Տսոժճ)/ էո6Տ մ. Լհօ Սուլ64 Խոջժօո, 26/04/1979 թ. վճիռ, գանգատ թիվ 6538/74, կետ 49):

75 Հանդիսանում է անձնական տվյալ

8

ՀՀ սահմանադրական դատարանը նս ամրագրել է, որ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նան իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի. իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձնակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական Ա ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետնանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 13.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-753 որոշում):

ՀՀ Սահմանադրական դատարանը 02.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ նշել է, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության ն օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին, նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության ն օրենքի վրա. (...): Օրինականության սկզբունքը բացառիկ կարնոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ. արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է առանցքային նշանակություն ունեցող սահմանադրական այն պահանջը, որ պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները պետք է սահմանված լինեն ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքով: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որնէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում նան այլ իրավական ակտով (տե'ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ//193/05/13 վարչական գործող ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեությունում «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով ն օրենքով, ինչը դրսնորվում է նան օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին ն օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որնէ լիազորություն

9

իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով): «ՎԼարչարարություն իրականացնող բոլոր մարմինները պարտավոր են պահպանել վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից առավել մեծ նշանակությամբ, թերնս, առանձնանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված՝ վարչարարության օրինականության սկզբունքը: Այն իրավական պետության հիմնաքարերից մեկն է, քանի որ, եթե վարչական մարմինները գործում են ոչ թե իրավաչափորեն, այլ կամայականորեն, ապա մյուս սկզբունքների պահպանումն այլնս իմաստազրկվում է («ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործող ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավական դիրքորոշումների լուսի ներքո, -կարնորելով օրինականության՝ որպես իրավունքի սկզբունքների հիմնաքար հանդիսացող ելակետային հիմնադրույթի դերակատարությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անշարժ գույքի գնահատման գործունեության

առանձնահատկություններին:

Անշարժ գույքի՝ որպես քաղաքացիական իրավահարաբերությունների առանձնահատուկ օբյեկտի կադաստրային գնահատումն առանցքային նշանակություն ունի անշարժ գույքի ոլորտում առաջացող բազմազան, այդ թվում` հարկային պարտավորությունների շուրջ առաջացող իրավահարաբերությունների կարգավորման հարցում:

Անշարժ գույքի կադաստրային գնահատման շուրջ ծագող

իրավահարաբերություններն օրենսդիրը կարգավորել է ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 238-րդ հոդվածում:

Մասնավորապես՝ Օրենսգրքի՝ մինչն 01.01.2021 թվականը գործած խմբագրությամբ 238-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին ն 2-րդ հավելվածներին համապատասխան, տվյալ հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա (այդ թվում համայնքների ղեկավարների՝ հողամասերի ն շինությունների ընթացիկ հաշվառման վերաբերյալ տրամադրած) տվյալների հիման վրա՝

1) առաջին կադաստրային գնահատությունն իրականացնում է 2019 թվականին, որի տվյալները հիմք են ընդունվում հետագա հարկային երեք տարիների հարկման բազան որոշելու համար.

2) հետագա կադաստրային գնահատություններն իրականացնում է Օրենսգրքի 228- րդ հոդվածի 3-րդ մասում նշված պարբերականությամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անկախ նուն հոդվածի 1ին մասով սահմանված ժամկետներից Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նան Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց առաջ նախորդ (վերջին) գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների

10

համեմատությամբ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նոր առաջացած ն (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին ն 2-րդ հավելվածներով սահմանված՝ կադաստրային գնահատման կարգերով, ն Օրենսգրքի 235- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում տեղեկությունները ներկայացվում են հաշվառող մարմին:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 ն 2019 թվականների ընթացքում անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք են ընդունվում հողամասերի ն շինությունների 2016 թվականի կադաստրային գնահատման, իսկ մինչն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կարգով մինչն Օրենսգրքի ուժի մեջ մտնելը անշարժ գույքի գնահատման (վերագնահատման) դեպքում` վերջին գնահատման տվյալները` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասի դրույթները: 2018 ն 2019 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, ըստ անշարժ գույքի սեփականատերերի, Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի ն (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, դրանց ներկայացման համար Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչն 2017 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններ:

01.01.2021 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-332-Ն օրենքի 5-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 238-րդ հոդվածում կատարվել են հետնյալ փոփոխությունները.

71-ին մասը «կադաստր վարող մարմինը,» բառերից հետո լրացվել է «անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին ն» բառերով, իսկ նույն մասի «1-ին ն 2-րդ հավելվածներին» բառերը փոխարինվել «2-րդ հավելվածին» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետի «2019» թիվը փոխարինվել է «2020» թվով.

3) 2-րդ ԱՅ-րդ մասերը շարադրվել են հետնյալ խմբագրությամբ.

«2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներից՝ Օրենսգրքի սույն բաժինն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նան 2020 թվականի գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ նոր առաջացած ն (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին ն Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածին համապատասխան, ն Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում տեղեկությունները ներկայացվում են հաշվառող մարմին:

11

3. 2021 թվականի անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, ըստ անշարժ գույքի սեփականատերերի, Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի ն (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, դրանց ներկայացման համար Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչե 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններ»:

Վկայակոչված նորմերից հետնում է, որ նախքան 01.01.2021 թվականը անշարժ գույքի կադաստր վարող մարմինն առաջին կադաստրային գնահատումն իրականացրել է 2019 թվականին՝ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին ն 2-րդ հավելվածներին համապատասխան, իսկ 01.01.2021 թվականից հետո՝ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին ն Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածին համապատասխան:

Վկայակոչված իրավանորմի պահանջի իրականացման նպատակով Ազգային ժողովի կողմից 19.11.2019 թվականին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքը, որն ուժի մեջ է մտել 01.01.2021 թվականին:

Նշված օրենքի 1-ին հոդվածով նախատեսվել է, որ այն սահմանում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը, իսկ նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանվել է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հաշվարկելու բանաձնը:

Ստացվում է, որ Ազգային ժողովի կողմից 19.11.2019 թվականին ընդունված Ա 01.01.2021 թվականին ուժի մեջ մտած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքով հիմնովին փոփոխվել է Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը, ն սահմանվել է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հաշվարկելու բանաձնը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

Վկայակոչված նորմից հետնում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող

12

հարաբերությունների վրա, հետնաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքն ուժի մեջ է մտել 01.01.2021 թվականին, ն այն չի նախատեսում տվյալ օրենքով սահմանված նորմերի հետադարձ ուժի կիրառման կանոն, ուստի՝ 01.01.2021 թվականից սկսած՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմինը պարտավոր էր սեփականության իրավունքով ձեռք բերված, ինչպես նան 2020 թվականի գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ նոր առաջացած ն (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացնել 19.11.2019 թվականին ընդունված ն 01.01.2021 թվականին ուժի մեջ մտած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքով սահմանված բանաձնին, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում՝ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածին համապատասխան:

Հետնաբար 2020 թվականի գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ նոր առաջացած ն (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային գնահատումը նախքան

01. 01. 2021 թվականն իրականացվելու դեպքում, տվյալ գույքի գնահատման իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի կարող էին լինել նախքան 01.01.2021 թվականը գործող օրենսդրական իրավակարգավորումները: Համապատասխանաբար՝ 01.01.2021 թվականից հետո ստեղծված կամ սեփականության իրավունքով ձեռք բերված անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքով սահմանված կարգին ն բանաձնին համապատասխան:

Ուստի, 01.01.2021 թվականից սկսած՝ ՀՀ կադաստրի կոմիտեն, լինելով անշարժ գույքի գրանցման ոլորտում իրավասու վարչական մարմին, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված պարտավորվել է անշարժ գույքի գնահատումն իրականացնել տվյալ օրենքով սահմանված կարգով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նման լիազորությունը ծագել է 01.01.2021 թվականից, այսինքն՝ նախքան թիվ ՀՕ-225-Ն օրենքի ուժի մեջ մտնելն այն կիրառելու լիազորություն օրենքով, այդ թվում՝ օրենքի անցումային դրույթներով, նախատեսված չի եղել:

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են բացառապես սույն գործի նկատմամբ ն բխում են սույն գործով հաստատված փաստերից:

13

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Ընկերություն, Օ6:պահանջել է ոչ իրավաչափ ճանաձչել ատա ՛6 հասցեի անշարժ գույքի 2021-2023 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացած անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 25.12.2020 թվականի Կադաստրի կոմիտեի կողմից կատարված գնահատման գործողությունները:

Դատարանը 06.10.2022 թվականի վճռով հայցը բավարարել է հետնյալ պատճառաբանությամբ. «(.) Դատարանն արձանագրում է, որ խեդրո առարկա' ռատ ՛՛ հասցեում գտեվող անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատությունը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից կատարվել է դեռես 25.12.2020 թվականին, երբ փվյալ անշարժ գույքի հատակագծերը ն շինության բնութագիրը հաշվառվել են ՀՀ կադաստրի կոմիտեում, որի արդյունքում եշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատությունը կազմել է 631.855,619 ՀՀ դրամ ն նշված տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Դատարանն արձանագրում է նան, որ տատ՛8 հասցեում գտեվող անշարժ գույքի շուկայական արժեքին մուրարկված կադաստրային գնահատությունը 25.12.2020 թվականին կատարելիս ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից կիրառվել է Օրենքի 4-րդ հոդվածով սահմաեված' անշարժ գույքի հարկով հարկման եպատակով հողամասերի բարելավումների շուկայական արժեքին մորարկված կադաստրային գեահատման կարգը ն, ըստ դրա' տվյալ հողամասերի բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հաշվարկելու բանաձները:

Միեչդեռ' Դատարանը փաստում է, որ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոփրարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն օրենքն ուժի մեջ է մտել 01.01.2021 թվականին, հեփտնաբար դրանով սահմանված" անշարժ գույքի հարկով հարկման եպատակով հողամասերի բարելավումների շուկայական արժեքին մորարկված կադաստրային գեահատման կարգը կարող էր կիրառվել 01.01.2021 թվականից հետո ծագած անշարժ գույքի հարկով հարկման եպատակով կարգավորման ենթակա իրավահարաբերությունների վրա: Այլ կերպ ասած' ՀՀ Կադասփրի կոմիտեն, դեռնս 25.12.2020 թվականին կատարելով ատա՛է հասցեում գտեվող անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատություն, կիրառել է այնպիսի եորմատիվ իրավական ակտ ն դրանով սահմաեված' անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գեահատման կարգ, որն ուժի մեջ է մտել միայն

16 Հանդիսանում է անձնական տվյալ

17 Հանդիսանում է անձնական տվյալ

18 Հանդիսանում է անձնական տվյալ

75 Հանդիսանում է անձնական տվյալ

14

01.01.2021 թվականին ն, ըստ դրա, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի Լին մասի իրավակարգավորման համաձայն, դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մատնելուց. Ձ 01012021 ` թվականից հետո գործող հարաբերությունների վրա, այսինքե' ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից կիրառվել է դեռնս ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտ (..)»:

Վերաքննիչ դատարանի 20.05.2024 թվականի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ն «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքները մերժվել են՝ Դատարանի 06.10.2022 թվականի վճիռը թողնելով անփոփոխ՝ հետնյալ պատճառաբանությամբ. «/...) Սույն գործի տվյալներից հենում է, որ վիճելի անշարժ գույքի կադաստրային արժեքի հաշվարկը պատասխանողն իրականացրել է 01.01.2021 թվականի փոփոխություններով ուժի մեջ մրած ՀՀ հարկային օրենսգրքի 238-րդ հոդվածով ն «Անշարժ գույքի հարկով հարկման եպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մորարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածներով նախատեսված կանոնների շրջանակում, մինչդեռ տտա 6 անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատությունը կատարվել է մինչն այդ պահը' 25.12.2020 թվականին, որպիսի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հիմք է հանդիսացել 2021-2023 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար, ինչը սակայն ոչ իրավաչափ է, քանի որ Կադաստրի կոմիտեի կողմից վիճելի անշարժ գույքի կադաստրային արժեքի հաշվարկը փաստացի իրականացվել է դեռես ուժի մեջ չգտնվող օրենսդրական կարգավորումների շրջանակում:

(..)

Այսպիսով' Կադաստրի կոմիտեի կողմից 25.12.2020 թվականին վիճելի անշարժ գույքի կադաստրային արժեքի հաշվարկն այդ ժամանակ դեռնս ուժի մեջ չգտնվող վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի շրջանակում իրականացնելը ոչ իրավաչափ է, որպիսի եզրահաեգմաննե էլ իրավաչափորեն հանգել է Դատարանը, ուստի սույն գործով Կադասփրի կոմիտեի վերաքննիչ բողոքը հիմնավոր չէ, ն այն ենթակա է մերժման: (...)»:

Սույն գործի փաստերի համաձայն՝տտաշ' նկատմամբ 14.01.2021 թվականին գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը: Ընկերության ն «Աստերիա» ՍՊԸ-ի միջն 14.01.2021 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, օտարվել է առոշշ հասցեում գտնվող անշարժ գույքը, որի նկատմամբ գրանցվել է «Աստերիա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության ն ռիսկերի վերլուծության վարչության 20.10.2021 թվականի թիվ 60502/202/ԿՈՒՎ 4/Կ արձանագրությամբ նշվել է, որ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Ընկերության կողմից 15.01.2021 թվականին օտարվել է նան

26 Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

22 Հանդիսանում է անձնական տվյալ

15

առաշ: հասցեում գտնվող անշարժ գույքը, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 631.855.619 ՀՀ դրամ: Ընկերության կողմից արձանագրությամբ նշված անշարժ գույքերն օտարվել են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսից ցածր արժեքով: Արդյունքում պակաս է հաշվարկվել 60.855.241 ՀՀ դրամ ԱԱՀ:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 29.12.2021 թվականի թիվ ԱՊ/12360- 2021 գրությամբ Ընկերության տնօրենին հայտնվել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին համապատասխան, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա տվյալների հիման վրա առաջին կադաստրային գնահատությունն իրականացրել է 2020 թվականին, այդ թվում՝ տատաշ՛ հասցեի անշարժ գույքի:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 21.01.2022 թվականի թիվ ԱՊ/621-2022 գրությամբ Ընկերության տնօրենին հայտնվել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին համապատասխան, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա տվյալների հիման վրա առաջին կադաստրային գնահատությունն իրականացրել է 2020 թվականին, այդ թվում՝ տտաշ5» հասցեի անշարժ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/0584/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել