Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 384 — Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 384AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 384 — Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 384. Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1. Ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը, խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝ անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության

Ամբողջ Տեքստ

Հոդված 384. Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1. Ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը, խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝ անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին կամ շրջակա միջավայրին, կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2) կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ 3) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել