Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 85 — Խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու` խորթ զավակների պարտականությունը (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 85AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 85 — Խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու` խորթ զավակների պարտականությունը (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 85. Խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու` խորթ զավակների պարտականությունը (վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) 1. Օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ հայրը և խորթ մայրը, որ դաստիարակել ու պահել են իրենց խորթ զավակներին, իրավունք ունեն դրա համար անհրաժեշտ բավարար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից դատական կարգով պահանջելու ապրուստի միջոց, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 85. Խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու` խորթ զավակների պարտականությունը (վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) 1. Օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ հայրը և խորթ մայրը, որ դաստիարակել ու պահել են իրենց խորթ զավակներին, իրավունք ունեն դրա համար անհրաժեշտ բավարար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից դատական կարգով պահանջելու ապրուստի միջոց, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից (նախկին ամուսիններից)։

2. Դատարանը կարող է խորթ զավակներին ազատել խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու պարտականությունից, եթե խորթ հայրը կամ խորթ մայրը հինգ տարուց պակաս է դաստիարակել ու խնամել նրանց, ինչպես նաև եթե նրանք պատշաճ ձևով չեն կատարել խորթ զավակների ապրուստը հոգալու և նրանց դաստիարակելու ու խնամելու իրենց պարտականությունները: (85-րդ հոդվածը փոփ., խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել