Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 941 — Ակրեդիտիվը փակելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 941AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 941 — Ակրեդիտիվը փակելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 941. Ակրեդիտիվը փակելը 1. Կատարող բանկն ակրեդիտիվը փակում է` 1) ակրեդիտիվի ժամկետի ավարտով. 2) ակրեդիտիվը մինչև դրա ժամկետի ավարտն օգտագործելուց հրաժարվելու մասին միջոցներ ստացողի դիմումով, եթե ակրեդիտիվի պայմաններով նախատեսված է հրաժարվելու հնարավորություն. 3) ակրեդիտիվը լրիվ կամ մասնակի հետ կանչելու մասին վճարողի պահանջով, եթե նման հետ կանչելը հնարավոր է ըստ ակրեդիտիվի պայմանների: Կատարող բանկն ակրեդիտիվը փակելու մասին պետք է տեղյակ պահի

Ամբողջ Տեքստ

Հոդված 941. Ակրեդիտիվը փակելը 1. Կատարող բանկն ակրեդիտիվը փակում է` 1) ակրեդիտիվի ժամկետի ավարտով. 2) ակրեդիտիվը մինչև դրա ժամկետի ավարտն օգտագործելուց հրաժարվելու մասին միջոցներ ստացողի դիմումով, եթե ակրեդիտիվի պայմաններով նախատեսված է հրաժարվելու հնարավորություն. 3) ակրեդիտիվը լրիվ կամ մասնակի հետ կանչելու մասին վճարողի պահանջով, եթե նման հետ կանչելը հնարավոր է ըստ ակրեդիտիվի պայմանների: Կատարող բանկն ակրեդիտիվը փակելու մասին պետք է տեղյակ պահի էմիտենտ բանկին:

2. Ծածկված ակրեդիտիվի չօգտագործված գումարն ակրեդիտիվը փակելիս անհապաղ վերադարձվում է էմիտենտ բանկին: Էմիտենտ բանկը պարտավոր է վերադարձված գումարը մուտքագրել վճարողի հաշվում, որից դեպոնավորվել էին միջոցները: § 4. ԻՆԿԱՍՈ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել