Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 185 — Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 185AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 185 — Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 185. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ: 2.

Ամբողջ Տեքստ

Հոդված 185. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ:

2. ԵՏՄ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների տեղափոխման մասով ճանապարհային հարկի հաշվարկման ու վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով սույն բաժնով կիրառվող այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն բաժնով, կիրառվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 24 հավելվածով (համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության), ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ կամ մաքսային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստներով:

3. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը Օրենսգրքի սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը. 1) ճանապարհային երթևեկության անվտանգության մարմին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության լիազոր պետական կառավարման մարմին. 2) պետական ճանապարհային մարմին՝ տրանսպորտի բնագավառում Կառավարության լիազոր պետական կառավարման մարմին: (185-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն) Գ Լ ՈՒ Խ 36 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել