Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-4022 դեկտեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 դեկտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 40 | «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

22 դեկտեմբերի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Մ. Թոփուզյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն 2010թ. դեկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 8-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

1. Դիմողի կարծիքով, վիճարկվող դրույթը 09.04.2007թ. խմբագրությամբ, միջամտություն է իր տնտեսական գործունեության ազատությանը, քանի որ արգելում է իր կողմից գնահատված ռիսկերի համաձայն իրականացնել տնտեսական գործունեություն, ինչը չի կարող համատեղելի լինել տնտեսական գործունեության ազատության սկզբունքի հետ։

2. Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27- րդ, 28-րդ հոդվածների և 69-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ մասերի պահանջներին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի անհատական դիմումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10031- րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ընդունել քննության, կազմել գործ։

2. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

22 դեկտեմբերի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-40

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 դեկտեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-40
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել