Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Համբարձումյան — ՎԴ/7313/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Համբարձումյան — ՎԴ/7313/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/7313/05/222 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արմեն Համբարձումյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Կոմիտեի ն Արմեն Համբաձումյանի միջն աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը ճանաչելու ն որպես 2 ածանցյալ պահանջ՝ Կոմիտեից 15.06.2017 թվականից մինչն 17.11.2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար Արմեն Համբարձումյանի միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով

Ամբողջ Տեքստ

Հ 2«Տ3-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/7313/05/22

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7313/05/22

Նախագահող դատավոր՝ Հ. Այվազյան

Դատավորներ՝ Կ. Ավետիսյան

Ռ. Խանդանյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի հունիսի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արմեն Համբարձումյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Կոմիտեի ն Արմեն Համբաձումյանի միջն աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը ճանաչելու ն որպես

2

ածանցյալ պահանջ՝ Կոմիտեից 15.06.2017 թվականից մինչն 17.11.2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար Արմեն Համբարձումյանի միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արմեն Համբարձումյանը պահանջել է ճանաչել Կոմիտեի ն Արմեն Համբաձումյանի միջն աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը, Աե որպես ածանցյալ պահանջ՝ Կոմիտեից բռնագանձել 15.06.2017 թվականից մինչն 17.11.2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար իր միջին աշխատավարձը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Դ. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 15.02.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.06.2024 թվականի որոշմամբ Արմեն Համբարձումյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 15.02.2024 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն 0Համբարձումյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ավագյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի Լին մասը ն 27-րդ հոդվածի Լին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով անձին մաքսային ծառայությունից ազատելու մասին գործատուի ընդունած անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված որնէ դրույթ նախատեսված չէ, ուստի հայցվորի նկատմամբ կիրառելի են ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգավորումները, իսկ դրանցով նախատեսված է, որ գործատուի ընդունած անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ անհատական իրավական ակտով նախատեսված ժամկետում:

Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանը, որով հայցվորն ազատվել է պաշտոնից, նախատեսում էր, որ նշված հրամանն ուժի մեջ է մտնում

3

ստորագրման պահից: Ուստի, նշված հրամանն ուժի մեջ է մտել այն ստորագրելու պահից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բավարարելով հայցը, հիմք է ընդունել այն հանգամանքը, որ նշված հրամանը մինչն 17.11.2021 թվականը հայցվորին պատշաճ կարգով չի հանձնվել:

15.06.2017 թվականից մինչն 17112021 (թվականը Կոմիտե ն Արմեն Համբարձումյանի միջն աշխատանքային իրավահարաբերություններ առկա չեն եղել, քանի որ Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանն ուժի մեջ է մտել ոչ թե 17.11.2021 թվականին՝ հրամանն ստանալու պահից, այլ հրամանն ստորագրվելու պահից:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2024 թվականի որոշումը օրինական ուժ տալով Դատարանի 15.02.2024 թվականի վճռին:

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ «եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ» ձնակերպումը վերաբերում է ակտի հասցեատիրոջն իրազեկելուց հետո օրերի այլ քանակ նախատեսելու հնարավորությանը ն որնէ կերպ չի կարող մեկնաբանվել այնպես, որ ակտի ուժի մեջ մտնելու կարգը չկապվի իրազեկելու գործողության կատարման հետ: Հետնաբար, Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի ուժի մեջ մտնելու օրվա առնչությամբ Վերաքննիչ դատարանը եկել է ճիշտ եզրահանգման:

Հիմք ընդունելով վերոգրյալը վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը անփոփոխ թողնելով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Չ Արմեն Համբարձումյանը թիվ 58202917 քրեական գործի շրջանակներում 02.03.2017 թվականին կալանավորվել է ն կալանքից ազատվել է 19.12.2018 թվականին (անվիճելի փաստ):

2) Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանով Կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Համբարձումյանն ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից: Նույն հրամանի 2-րդ կետի համաձայն՝ այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից (գ. թ. 12):

4

3) Արմեն Համբարձումյանը 17.01.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Կոմիտեի նախագահ Վ. Հարությունյանի «Արմեն Ստյոպայի Համբարձումյանին մաքսային ծառայության պաշտոնից ազատելու մասին» 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանն անվավեր ճանաչելու ն որպես հետնանք՝ պատասխանողին միջին աշխատավարձը` սկսած 16.06.2017 թվականից հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար, վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին (վարչական գործ թիվ ՎԴ/0302/05/22): Միաժամանակ հայցվոր Արմեն Համբարձումյանը ներկայացրել է հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն Օ:ՀՀ վարչական դատարանի 24.01.2022 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ն հայցադիմումի ընդունումը մերժվել են: ՀՀ վարչական դատարանի նշված որոշումը մտել է օրինական ուժի մեջ («Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն» պաշտոնական կայք, ՇօսոԼ.Օտ):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սուն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69րդ հոդվածի Լին մասով նախատեսված ճանաչման հայցի թույլատրելիության եախապայմաններին' վերահաստատելով նախկինում արտահայրված իրավական դիրքորոշումները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը վարչական դատավարության կարգով անձի իրավունքների դատական պաշտպանության իրավունքը վերապահում է յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ով համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային

5

պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքնեի ն ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է «վարչական պատասխանատվության:

Օրենսդիրը, որպես Օրենսգրքի 3-րդ հոդվածի արդյունավետ իրացումն ապահովող իրավական երաշխիք, Օրենսգրքում ներառել է «Գործի քննությունը ն լուծումը դատարանում» վերտառությամբ 2-րդ բաժինը ն վերջինիս ներքո՝ «Գործ հարուցելու հիմքը ն հայցի տեսակները» վերտառությամբ 12-րդ գլուխը: Այն նախատեսում է վարչական դատարան ներկայացվող հայցերի հետնյալ տեսակները՝ վիճարկման հայց (Օրենսգրքի 66-րդ հոդված), պարտավորեցման հայց (Օրենսգրքի 67-րդ հոդված), գործողության կատարման հայց (Օրենսգրքի 68-րդ հոդված) ն ճանաչման հայց (Օրենսգրքի 69-րդ հոդված), որոնց միջոցով անձինք ձեռնամուխ են լինում իրենց խախտված իրավունքների ն ազատությունների դատական պաշտպանությանը:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներում սահմանելով համապատասխանաբար վիճարկման, պարտավորեցման ն գործողության կատարման հայցատեսակները,, միաժամանակ նպատակ ունենալով վարչական արդարադատության ոլորտում երաշխավորելու դատական պաշտպանության իրավունքի լիարժեք ու արդյունավետ իրացումը, Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել է ճանաչման հայցատեսակ՝ որպես դատավարական կառուցակարգ այն դեպքերի համար, եր՝։ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա վեճի քննությունը հնարավոր չէ իրականացնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցատեսակի շրջանակներում: Դրանք այն դեպքերն են, երբ անձի իրավունքներին վարչական մարմնի միջամտությունը տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ ո՛չ վարչական ակտի, ո'չ գործողության, ո՛չ էլ անգործության միջոցով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որնէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան:

Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ճանաչման հայցի թույլատրելիության կարնորագույն նախապայմանը նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակների ներկայացման հնարավորության բացակայությունն է:

6

Իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու մասին հայցապահանջը ենթակա է քննության ՀՀ վարչական դատարանում միայն այն դեպքում, երբ բացառվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան հայց ներկայացնելու օբյեկտիվ հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այս հայցատեսակի

առանձնահատկությանը, նշել է, որ իրավահարաբերության առկայություն կամ բացակայությունը ճանաձչելու վերաբերյալ հայց կարող է հարուցվել օրինակ այն դեպքում, երբ հայցվորը նպատակ է հետապնդում դատարանից ստանալ իր ն վարչական մարմնի միջե վիճելի կոնկրետ փաստական հանգամանքներով կոնկրետ իրավական հարցի վերաբերյալ պատասխան, որի արդյունքում կարող է ճանաչվել հայցվորի կողմից պահանջվող իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, այսինքն՝ երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձի ն վարչական մարմնի համար վիճահարույց են առանձին իրավունքներ ն պարտականություններ, որոնք բխում են հանրային իրավունքի նորմերից միաժամանակ առկա է հայցի մյուս բոլոր տեսակների ներկայացման անհնարինություն (տե'ս, «ՍԹԱՐԼԱՅՆ» ՍՊԸ-ն ընդդեմ Երնանի

քաղաքապետարանի ՎԴ/5076/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու համար անհրաժեշտ նախապայմաններն են.

- վեճի առկայություն, այն է կոնկրետ փաստական հանգամանքներով պայմանավորված իրավական հարցի վերաբերյալ տարաձայնություն հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմնի ն մասնավոր սուբյեկտի միջն,

- տվյալ վեճի առարկայական ընդդատություն ՀՀ վարչական դատարանին,

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով սահմանված վիճարկման, պարտավորեցման ն գործողության կատարման հայցատեսակների շրջանակներում տվյալ վեճի քննության հնարավորության բացակայություն:

Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ճանաչման հայցի շրջանակներում գործի քննության հնարավորությունը դիտարկելու համար անհրաժեշտ է պարզել. արդյո՞ք առկա է ՀՀ վարչական դատարանին ընդդատյա վեճ, որի քննությունը հնարավոր չէ կազմակերպել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով սահմանված հայցատեսակներից որնէ մեկի շրջանակներում: Վեճը պետք է ունենա կոնկրետ փաստական հենք ն առնչվի կողմերի այս կամ այն իրավունքին կամ պարտականությանը, որի առկայությունը (բացակայությունը) կողմերի համար վիճելի է: Վեճը չի կարող վերացական բնույթ ունենալ. այն պետք է վերաբերի հստակ ու որոշակի կերպով ուրվագծված փաստական վիճակի: Խնդրո առարկա հայցը թույլատրելի է, եթե այլ հայցատեսակներ ներկայացնելու հնարավորության բացակայության պայմաններում

7

հայցվորի իրավական նպատակն է դատարանից ստանալ իր ն վարչական մարմնի միջն վիճելի իրավական հարցի պատասխանը (տես, Գուրգեն Դումանյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/3148/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.12.2023 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու հնարավորությունը բացառվում է ոչ միայն այն դեպքում, երբ դատական պաշտպանության դիմելու պահին հայցվորը կարող է որպես իր իրավունքների պաշտպանության դատավարական կառուցակարգ ընտրել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցը, այլ նան այն դեպքում, երբ հայցվորը վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցի շրջանակներում արդեն իսկ իրացրել կամ փորձել է իրացնել տվյալ իրավունքի դատական պաշտպանությունը: Այլ կերպ՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց չի կարող ներկայացվել ոչ միայն այն դեպքում, երբ հայցվորն ունի Օրենսգրքի 66-68րդ հոդվածներով սահմանված վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց ներկայացնելու իրական հնարավորություն, այլ նան այն դեպքում, երբ արդեն սպառել է այդ հնարավորությունը:

Ըստ այդմ՝ եթե անձի տվյալ իրավունքի պաշտպանության պատշաճ դատավարական կառուցակարգը եղել է վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցը, որի շրջանակներում ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ապա հայցվորն այլնս զրկված է այդ նույն իրավունքի դատական պաշտպանության իրավունքն Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված ճանաչման հայցի միջոցով իրացնելու իրավական հնարավորությունից: Այսինքն` եթե անձի տվյալ իրավունքի պաշտպանության պատշաճ դատավարական կառուցակարգը եղել է վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցը, որի շրջանակներում ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ապա այս իրավիճակում առկա չէ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու անհրաժեշտ նախապայմաններից մեկը՝ Օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով սահմանված վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցատեսակի շրջանակներում տվյալ վեճի քննության հնարավորության բացակայության փաստը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ անձի՝ տվյալ իրավունքի դատական պաշտպանության նպատակով պատշաճ հայցատեսակի շրջանակներում ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ապա այդ իրավունքն այլնս ենթակա չէ դատական պաշտպանության Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում: Հակառակ դեպքում հնարավոր է դառնում դատական պաշտպանության իրավունքի չարաշահումը:

8

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այն դեպքում, երբ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի միջոցով դատարան ներկայացված վեճի բովանդակությունը հանգում է միջամտող վարչական ակտի (անհատական իրավական ակտի)՝ այս կամ այն պահին ուժի մեջ մտած լինելու (չլինելու) փաստի շուրջ վեճի, ապա այս դեպքում առկա չէ նան նշված հայցատեսակի թույլատրելիության մյուս նախապայմանը, այն է՝ կոնկրետ փաստական հանգամանքներով պայմանավորված իրավական հարցի վերաբերյալ տարաձայնություն հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմնի Ա մասնավոր սուբյեկտի միջն: Այլ կերպ՝ եթե վեճի առանցքում միջամտող վարչական ակտի (անհատական իրավական ակտի)՝ այս կամ այն պահին ուժի մեջ մտած լինելու (չլինելու) հանգամանքն է, ապա նման իրավիճակում վեճը չի վերաբերում կողմերի այս կամ այն իրավունքին կամ պարտականությանը, որի առկայությունը (բացակայությունը) կողմերի համար վիճելի է: Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցը թույլատրելի է, եթե Օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակներից որնէ մեկը ներկայացնելու անհնարինության պայմաններում տվյալ վեճն առնչվում է կողմերի այս կամ այն իրավունքի կամ պարտականության առկայությանը (բացակայությանը): Մինչդեռ, եթե վեճի առանցքում միջամտող վարչական ակտի (անհատական իրավական ակտի)՝ այս կամ այն պահին ուժի մեջ մտած լինելու (չլինելու) հանգամանքն է, ապա նման իրավիճակում վեճը չի առնչվում կողմերի այս կամ այն իրավունքի կամ պարտականության առկայությանը (բացակայությանը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջամտող վարչական ակտի (անհատական իրավական ակտի) այս կամ այն պահին ուժի մեջ մտած լինելու (չլինելու) փաստի շուրջ վեճն ինքնին չի կարող ինքնուրույն դատական քննության առարկա դառնալ. այդ փաստի շուրջ վեճը կարող է ողջամտորեն ու օբյեկտիվորեն բարձրացվել ն լուծվել վիճարկման հայցի շրջանակներում վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի պահպանված լինելու (չլինելու) հարցը պարզելու համատեքստում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ միջամտող վարչական ակտի (անհատական իրավական ակտի) դեմ ներկայացված վիճարկման հայցով հայցադիմումի ընդունումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ապա այդ ակտի ուժի մեջ մտած լինելու պահի շուրջ վեճը ենթակա չէ քննության Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաձչման հայցի շրջանակներում. այդ դեպքում Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ներկայացված հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (հայցը ենթակա չէ դատարանում քննության) հիմքով, իսկ արդեն իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման Օրենսգրքի 96-րդ հոդվածի 9-րդ մասի (բացահայտվել են Օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր) հիմքով:

9

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Արմեն Համբարձումյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ճանաչել Կոմիտեի ն Արմեն Համբարձումյանի միջն աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը, Աե որպես ածանցյալ պահանջ` Կոմիտեից բռնագանձել 15.06.2017 թվականից մինչն 17.11.2021 թվականն ընկած ժամանակահատված համար իր միջին աշխատավարձը: Հայցվորն աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը փաստարկել է այն ենթադրյալ փաստով, որ Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի մասին իրազեկվել է միայն 17.11.2021 լթվականին: Աշխատանքային իրավահարաբերությունների առկայության ճանաչմամբ հայցվորը նպատակ է հետապնդել ստանալու վարձատրություն` Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի ընդունման ն վերջինիս մասին իրազեկվելու օրվա միջե ընկած ժամանակահատվածի համար:

Դատարանի 15.02.2024 գ թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ. «(.) ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուրեերի կոմիտեի նախագահի 15.06.2017թ. թիվ 1696Ա հրամանով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիրեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Համբարձումյանն ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից: Միաժամանակ նույն հրամանի 2-րդ կետում ամրագրվել է, որ տվյալ հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Տվյալ դեպքում Արմեն Համբարձումյանը սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած հայցադիմումի հիմեական պահանջով խեդրելթ9է ճանաչել այն իրավահարաբերության առկայությունը, որ ինքը 15.06.2017թ-ից մինչն 17.11.2021թը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ գտեվել է աշխատանքային

իրավահարաբերությունների մեջ' հիմքում դնելով այն իրավական ն փաստական հանգամանքը, որ իրեն մաքսային ծառայությունից ազատելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 15.06.2017թ. թիվ 1696-Ա հրամանը միեչն 17.11.2021թ-ը պատշաճ կարգով իրեն չի հանձնվել, այլ հանձեվել է իր նախկին կեոջը' Ալլա «Քոչարյանին, ըստ այդմ' հրամանը հասցեատիրոջը միայն 17.11.2021թ. հանձեված լինելու հանգամանքով պայմանավորված' մինչ այդ ուժի մեջ չի մտել:

(-) տվյալ հրամանը կարող էր համարվել ուժի մեջ մտած այն հայցվոր Արմեն Համբարձումյանին հանձնելուց հետո, եթե այդ նուն հրամանով այլ ժամկետ նախատեսված չլիներ, միեչդեռ' քննարկվող դեպքում (...) ՀՀ կառավարությանն առընթեր

10

պետական եկամուտեերի կոմիտեի նախագահի 15.06.2017թ. թիվ 1/696-Ա հրամանով նախատեսված է ուժի մեջ մտնելու ժամկետ, այն է' ստորագրման պահից:

(-.) Արմեն Համբարձումյանը դեռես 17.01.2022թ. փորձել է վիճարկման հայցի շրջանակներում ՀՀ վարչական դատարանում քննության առարկա դարձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 15.06.2017թ. թիվ 1696-Ա հրամանի իրավաչափությունը, սակայն ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի Լին մասի Էին կետով սահմանված երկամսյա ժամկետը չի վերականեգեվել ն հայցադիմումի ընդունումը մերժվել է, իսկ վիճարկման հայցի շրջանակներում կարող էր վիճարկվել ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը (վարչական գործ' թիվ ՎԴ/0302/05/22): Այսինքն, ՀՀ վարչական դատարանը նույնպես դիտարկել է, որ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 15.06.2017թ. թիվ //696-Ա հրամանն ուժի մեջ է մտել մինչն 17.112021թ., հակառակ դեպքում վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը բաց թողնելու ն այն վերականգնելու հարց չէր առաջանա, այն հաշվառմամբ, որ հիշյալ հրամանը Արմեն Համբարձումյանին է հանձեվել 17.1.2021թ., իսկ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 17.01.2022թ., այսիեքե' հրամանը ստանալուց հերո երկամսյա ժամկետում:

Այսպիսով, վերոգրյալ իրավանորմերից, փաստերից, եզրահանգումներից ն պատճառաբանություններից ելնելով Դատարանը գտնում է, որ պտավյալ դեպքում 15.06.2017թ-ից միեչն 17.1.202/թը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ն Արմեն Համբարձումյանի միջն աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը ճանաչելու իրավական ն փաստական հիմքերը բացակայում են, ուստի տվյալ հիմեական պահանջի մասով հայցն անհիմն է ն ենթակա է մերժման»»:

Վերաքննիչ դատարանի 27.06.2024 թվականի որոշմամբ Արմեն Համբարձումյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 15.02.2024 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել|Սր է: հայցը բավարարվել է հետնյալ պատճառաբանությամբ. «/(...) իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով մաքսային ծառայությունից ազատելու մասին գործատուի ընդունած անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու հեր կապված որնէ դրույթ նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ դրա նկատմամբ տարածվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգավորումները, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ գործատուի ընդունած անհատական իրավական ակտե ուժի մեջ է մտնում այդ անհատական իրավական ակտով նախատեսված ժամկետում (եթե եման ժամկեր նախատեսված չէ, ապա անհատական իրավական ակտե ուժի մեջ է մտնում այդ ակտի մասին հասցեատիրոջը պատշաճ կարգով իրազեկելու պահից): Մինեույն ժամանակ, իրավական ակտերի ուժի մեջ մփնելու ընդհանուր կարգը սահմանող վիճարկվող հրամանի ընդունման պահին գործող խմբագրությամբ «Իրավական ակտերի

11

մասինե» ՀՀ օրենքը անձանց իրավական վիճակը վատթարացնող անհատական իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահը պայմանավորել է այն քաղաքացիներին հանձնելու կամ պատշաճ այլ լթկարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանով, միաժամանակ սահմանելով, որ օրենքով կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ լ թ9ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով կարող է նախատեսվել ավելի ուշ ժամկետ:

(-.) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, ընդունված լինելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններին համապատասխան, հետագայում չէր կարող մեկնաբանվել այնպես, որ ակտի ուժի մեջ մտնելը նախատեսվեր ավելի վաղ, քան անձին իրազեկելու պահը, քանի որ եման մեկեաբանությունը կհակասեր «Իրավական ակտերի մասինե» ՀՀ օրենքի' վիճարկվող հրամանի ըեդունման պահին գործող խմբագրությամբ 60-ին հոդվածի Լին մասի կանոնակարգմանը, որը թույլատրում է միայն օրենքով կամ ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով սահմանել միայն ավելի ուշ ժամկետ: Հետնաբար, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված' «եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ եախատեսված չէ» ձնակերպումը վերաբերում է անեի իրավական վիճակը վատթարացեողղ անհատական իրավական ակտի հասցեատիրոջը իրազեկելուց հետո ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսելու հեարավորությանը ն որնէ կերպ չի կարող մեկնաբաեվել այնպես, որ ակտը ուժի մեջ մտնի իրազեկելու գործողությունից առաջ:

(չ-.) Կոմիտեի նախագահի 15.06.2017թ. թիվ 1/696-Ա հրամանի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկությունների բացակայության պայմաններում հաստատվում է 15.06.2017թ. մինչն 17.11.2021թ. Կոմիտեի ն Արմեն Ստյոպայի Համբարձումյանի միջն աշխատանքային իրավահարաբերությունների դադարած չլինելու հանգամանքը կամ, որ նույնն է' այդ իրավահարաբերության առկայությունը, որպիսի պայմաններում հայցը ենթակա է եղել բավարարման:

(չ-.) Տվյալ դեպքում այդ պահանջը ներկայացվել է որպես հետնանքեերի վերացման ածանցյալ պահանջ, այն չի հանդիսանում ինքեուրույե (հիմեական) պահանջ ն բխում է հիմեական պահանջից, քանի որ 15.06.2017թ. մինչն 17.112021թ. Կոմիտեի ն Արմեն Համբարձումյանի միջն աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը ճանաչելու պահանջի լուծումից է կախված վերը եշված պահանջի լուծումը: Հետնաբար, եշված պահանջի բավարարումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջի լուծման ելքը: Ուստի, Վերաքենիչ դատարաեը գտնում է, որ տվյալ պահաեջը նս' որպես հիմեական պահանջի բավարարման հետնանք, ենթակա է եղել բավարարման:»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

12

Սույն գործի փաստերի համաձայն՝ ի սկզբանե հայցվոր Արմեն Համբարձումյանի կողմից ներկայացվել է վիճարկման հայց՝ Կոմիտեի նախագահ Վ. Հարությունյանի «Արմեն Ստյոպայի Համբարձումյանին մաքսային ծառայության պաշտոնից ազատելու մասին» 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանն անվավեր ճանաչելու, ն որպես հետնանք՝ պատասխանողին միջին աշխատավարձը՝ սկսած 15.06.2017 թվականից հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար, վճարելուն ՇՏ պարտավորեցնելու պահանջներով: ՀՀ վարչական դատարանի 24.01.2022 թվականի որոշմամբ հայցվորի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ն հայցադիմումի ընդունումը մերժվել են հետնյալ պատճառաբանությամբ. «(...) հայցվորը թիվ 58202917 քրեական գործի շրջանակներում 02.03.2017 թվականին կալանավորվել է, իսկ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2018 թվականի թիվ ԵԴ/0044/0118 որոշմամբ Արմեն Ստյոպայի Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվել է ն վերջինս ազատ է արձակվել դատարանի դահլիճում, այսինքն՝ հայցվորը 19.12.2018 թվականից գտնվել է ազատության մեջ, հետնաբար՝ առնվազն 20.12.2018 թվականից, օբյեկտիվ իրականության մեջ փաստացի աշխատանքային ծհարաբերությունների մեջ չգտնվելու հանգամանքով պայմանավորված Հայցվորը ողջամտորեն կարող էր տեղեկացված լինել վիճարկվող՝ 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի գոյության (այդ հրամանի ուժով աշխատանքից ազատված լինելու մասին, մինչդեռ, հայցադիմումը Դատարան է ներկայացվել 21.01.2022 թվականին՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ ն միջնորդությունը չի պարունակում որնէ հիմնավորում 20.12.2018 թվականից հետո օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի լինելու մասին:

Ընդ որում, Հայաստանի Հանրաապետության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար Էդգար Գնորգյանի 26.10.2021 թվականի թիվ 16-1/67634-2021 ն 11.11.2021 թվականի թիվ 1/16-1/7204-2021 գրությունների համաձայն՝ հայցվորը դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու, ապացույցներ ձեռք բերելու ն ներկայացնելու, այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ սկսել է միջոցներ ձեռնարկել միայն 2021 թվականի հոկտեմբեր ամսից սկսած, այսինքն՝ ազատության մեջ գտնվելուց հետո՝ շուրջ երկու տարի տաս ամիս անց, մինչդեռ, միջնորդությամբ չեն ներկայացվել 2018 թվականի դեկտեմբեր ամսից մինչն 2021 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նուն միջոցները ձեռնարկելու հնարավորությունից օբյեկտիվորեն զրկված լինելու վերաբերյալ փաստեր ն/կամ հիմնավոր տեղեկություններ: Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները ն ապացույցները չեն կարող հիմք հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողման պատճառները հարգելի

13

համարելու համար, ուստի հայցվորի ներկայացուցչի միջնորդություն, ենթակա է մերժման:»:

ՀՀ վարչական դատարանի վերը նշված որոշումը բողոքարկվել է վերաքննության ն վճռաբեկության կարգով ն մնացել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով 17.01.2022 թվականին ներկայացված վիճարկման հայցով ն սույն գործով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցով հայցվորի ներկայացրած ածանցյալ պահանջների բովանդակությունը, արձանագրում է, որ ինչպես վիճարկման հայցի, այնպես էլ ճանաչման հայցի պարագայում հայցվորը հետապնդել է խնդրո առարկա ժամանակահատվածի համար վարձատրություն ստանալու նպատակ: ՆԱյսինքն՝ հայցվորը փորձել է իր միննուն իրավունքի՝ վարձատրության իրավունքի դատական պաշտպանությունն իրականացնել երկու տարբեր հայցատեսակներով ՀՀ վարչական դատարան դիմելու միջոցով:

Վճռաբեկ դատարանը, սույն գործի նկատմամբ կիրառելով վերն արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ սույն դեպքում հայցադիմումը վարույթ է ընդունվել Ա ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործն ըստ էության քննվել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու անհրաժեշտ նախապայմանների բացակայության պայմաններում:

Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն դեպքում առկա չէ Օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով սահմանված վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցատեսակի շրջանակներում հայցվորի իրավունքի պաշտպանության հնարավորության բացակայության փաստը՝ որպես Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու անհրաժեշտ նախապայման: Սկզբնապես հայցվորը ներկայացրել է իր իրավունքների պաշտպանությանն ուղղված պատշաճ հայցատեսակ՝ վիճարկման հայց, որի ընդունումը մերժելուց հետո փորձել է նան իր իրավունքի պաշտպանությունը կազմակերպել ճանաչման հայցի միջոցով: Այլ կերպ՝ հայցվորն սկզբնապես ունեցել է իր իրավունքի պաշտպանությունը վիճարկման հայցի շրջանակներում կազմակերպելու հնարավորություն, սակայն այդ հնարավորությունը սպառել է ՀՀ վարչական դատարանի կողմից 24.01.2022 թվականի որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը ն հայցադիմումի ընդունումը մերժելու արդյունքում: Մինչդեռ, վիճարկման հայցի շրջանակներում հայցադիմումի ընդունումը մերժելը բացառում է նույն իրավունքի պաշտպանությամբ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ հայցվորի ն պատասխանողի միջն աշխատանքային իրավահարաբերությունների առկայության ճանաչման ։պահանջի հիմքում հայցվորի կողմից բացառապես դրվել է այն հանգամանքը, որ հայցվորի պնդմամբ՝ Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի մասին հայցվորն իրազեկվել է միայն 17.11.2021 թվականին: Այսինքն՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում հայցվորի կողմից

14

բարձրացված վեճի առանցքում միայն Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի մասին 17.11.2021 թվականին իրազեկված լինելու (չլինելու) հանգամանքն է, նե վեճը չի վերաբերում կողմերի այս կամ այն իրավունքին կամ պարտականությանը, որի առկայությունը (բացակայությունը) կողմերի համար վիճելի է: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում հայցվորը ներկայացրել է զուտ Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի՝ 18.11.2021 թվականին (17.11.2021 թվականին իրազեկվելուն հաջորդող օրը) ուժի մեջ մտած լինելու (չլինելու) փաստի շուրջ վեճ, որպիսի պայմաններում սույն դեպքում առկա չէ նան ճանաչման հայցատեսակի թույլատրելիության մյուս նախապայմանը, այն է՝ կողմերի միջն կոնկրետ փաստական հանգամանքներով պայմանավորված իրավական հարցի վերաբերյալ տարաձայնությունը: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի մասին 17.11.2021 թվականին իրազեկված լինելու (չլինելու հանգամանքին արդեն գնահատական է տրվել ՀՀ վարչական դատարանի 24.01.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, որով ՀՀ վարչական դատարանի կողմից հերքվել է Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի մասին հայցվորի կողմից 17.11.2021 թվականին իրազեկված լինելու հանգամանքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի թույլատրելիության վերը նշված անհրաժեշտ նախապայմանների բացակայությունը բացառում է նշված հայցը ներկայացնելու իրավական հնարավորությունը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի ն պատասխանողի միջն աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը ճանաչելու, նե որպես ածանցյալ պահանջ՝ Կոմիտեից 15.06.2017 թվականից մինչն 17.11.2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար իր միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջով ներկայացված հայցադիմումը ենթակա չի եղել վարույթ ընդունման, իսկ վարույթ ընդունելու պարագայում սույն գործի վարույթը ենթակա է եղել կարճման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի՝ ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձնական նկատառումներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե՝

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ՝ այնպիսի դատավորի կողմից, որը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի

15

Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.

2) դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որնէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի ն վայրի մասին.

3) դատական ակտը ստորագրված ն կնքված չէ.

4) դատական ակտը ստորագրված ն կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.

5) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

6) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.

7) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.

8) դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները ն պարտականությունները.

9) առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված՝ գործի վարույթը կարճելու հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման» եզրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ ն 9-րդ կետերով նախատեսված դեպքերում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը ն կարճւմ է գործի 6վարութն ամբողջովին կամ դրա մի մասը (..) Վերոգրյալ իրավանորմի բովանդակությունից հետնում է, որ դատական ակտը բեկանելու ն գործի վարույթը կարճելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորության կիրառումն օրենսդիրը բնավ չի պայմանավորել վճռաբեկ բողոքը բավարարելու հանգամանքով, ինչը նս խոսում է այն մեկնաբանման օգտին, որ գործի վարույթը կարճման ենթակա լինելու հիմքի առկայություն, հաստատվելու պարագայում` անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման (տե'ս, Սամվել Հովհանեիսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ գործի վարույթը կարճելու հիմք, այն է՝ բացահայտվել է ՀՀ

16

վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/7313/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել