ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 475 — Ապրանքի պատահական կորստի և պատահական վնասվածքի ռիսկը գնորդին անցնելը 1.
Ամփոփում
Հոդված 475. Ապրանքի պատահական կորստի և պատահական վնասվածքի ռիսկը գնորդին անցնելը 1. Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը գնորդին է անցնում այն պահից, երբ վաճառողը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, համարվում է ապրանքը գնորդին հանձնելու պարտականությունը կատարած, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: 2. Ճանապարհին գտնվող ապրանքի վաճառքի դեպքում դրա պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 475. Ապրանքի պատահական կորստի և պատահական վնասվածքի ռիսկը գնորդին անցնելը 1. Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը գնորդին է անցնում այն պահից, երբ վաճառողը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, համարվում է ապրանքը գնորդին հանձնելու պարտականությունը կատարած, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
2. Ճանապարհին գտնվող ապրանքի վաճառքի դեպքում դրա պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ նման պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:
3. Պայմանագրի պայմանը, որի համաձայն ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին` ապրանքն առաջին փոխադրողին հանձնելու պահից, դատարանը գնորդի պահանջով կարող է համարել անվավեր, եթե պայմանագիրը կնքելու պահին վաճառողը գիտեր կամ պետք է իմանար, որ ապրանքը կորած կամ վնասված է, սակայն այդ մասին գնորդին չի հայտնել:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
