ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 166.1 — Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում 1.
Ամփոփում
Հոդված 166.1. Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում 1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: 2. Դատական նիստը նախագահողը նշանակված ժամին բացում է դատական նիստը և հայտարարում դատարանի կազմը, քննության ենթակա գործը։ 3. Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը, ստուգում վերջիններիս ներ
Ամբողջ Տեքստ
Հոդված 166.1. Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում 1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
2. Դատական նիստը նախագահողը նշանակված ժամին բացում է դատական նիստը և հայտարարում դատարանի կազմը, քննության ենթակա գործը։
3. Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը, ստուգում վերջիններիս ներկայացուցիչների լիազորությունները, նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև դատական նիստի կարգը։ Պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
4. Բողոքի քննությունը սկսվում է զեկուցող դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
5. Բողոքի քննությանը մասնակցող դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո նիստը նախագահողը բողոքի քննությունը հայտարարում է ավարտված: (166.1-ին հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-343-Ն, խմբ.
02.05.24 ՀՕ-220-Ն ) (24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
