ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 39 — Վերանայման վարույթի ընթացքը 1.
Ամփոփում
Հոդված 39. Վերանայման վարույթի ընթացքը 1. Հանձնաժողովը սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, հանրային ծառայողին և էթիկայի հանձնաժողովին պատշաճ ձևով ծանուցում է հարուցված վարույթի մասին: 2. Հանձնաժողովն իրավասու է հանրային ծառայողից պահանջելու իր սահմանած ժամկետում ներկայացնել իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը, իր մոտ առկա փաստաթղթերը և այլ նյու
Ամբողջ Տեքստ
Հոդված 39. Վերանայման վարույթի ընթացքը 1. Հանձնաժողովը սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, հանրային ծառայողին և էթիկայի հանձնաժողովին պատշաճ ձևով ծանուցում է հարուցված վարույթի մասին:
2. Հանձնաժողովն իրավասու է հանրային ծառայողից պահանջելու իր սահմանած ժամկետում ներկայացնել իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը, իր մոտ առկա փաստաթղթերը և այլ նյութեր, որոնց միջոցով հնարավոր է պարզել դիմումում նշված հիմքերի առկայությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հիմնավորումներ չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է վարույթը` սույն օրենքին համապատասխան:
4. Հանձնաժողովն իրավասու է էթիկայի հանձնաժողովից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ մարմիններից պահանջելու քննարկվող հարցի առնչությամբ առկա բոլոր փաստաթղթերը, նյութերը, եզրակացության հիմքում դրված փաստարկների հիմնավորվածությունը հավաստող կամ հերքող այլ ապացույցներ (առկայության դեպքում), ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ, որոնք պետք է Հանձնաժողով ներկայացվեն երկօրյա ժամկետում: Դրանք սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է դիմումի քննությունը: (39-րդ հոդվածը փոփ.
23.03.18 ՀՕ-208-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
