ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106 — Ալիմենտի վճարումն ալիմենտ վճարելու պարտավոր անձի մշտական բնակության համար օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում 1.
Ամփոփում
Հոդված 106. Ալիմենտի վճարումն ալիմենտ վճարելու պարտավոր անձի մշտական բնակության համար օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում 1. Այն անձը, որը մշտական բնակության համար մեկնում է օտարերկրյա պետություն, կարող է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքել ընտանիքի այն անդամների հետ, որոնց նա օրենքով պարտավոր է ապրուստի միջոց տրամադրել` սույն օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 91-րդ և 92-րդ հոդվածներին համապատասխան։ 2. Համաձայնություն չկնքվելու դեպքում շահ
Ամբողջ Տեքստ
Հոդված 106. Ալիմենտի վճարումն ալիմենտ վճարելու պարտավոր անձի մշտական բնակության համար օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում 1. Այն անձը, որը մշտական բնակության համար մեկնում է օտարերկրյա պետություն, կարող է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքել ընտանիքի այն անդամների հետ, որոնց նա օրենքով պարտավոր է ապրուստի միջոց տրամադրել` սույն օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 91-րդ և 92-րդ հոդվածներին համապատասխան։
2. Համաձայնություն չկնքվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան` ալիմենտի չափը կայուն դրամական գումարով որոշելու և ալիմենտը միանվագ վճարելու կամ ալիմենտի հաշվին որոշակի գույք տրամադրելու կամ այլ եղանակով ալիմենտ վճարելու մասին։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
