Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 129 — Հարկադիր լուծարման կատարումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 129AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 129 — Հարկադիր լուծարման կատարումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 129. Հարկադիր լուծարման կատարումը 1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված հարկադիր լուծարման կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը: 2. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պրոբացիայի ծառայությունն այն անհապաղ ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու

Ամբողջ Տեքստ

Հոդված 129. Հարկադիր լուծարման կատարումը 1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված հարկադիր լուծարման կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը:

2. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պրոբացիայի ծառայությունն այն անհապաղ ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:

3. Իրավաբանական անձի հարկադիր լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-70-րդ հոդվածներով սահմանված կանոններով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման կարգը, լուծարման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:

5. Հարկադիր լուծարված իրավաբանական անձի գույքը՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, փոխանցվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին, բաժնետերերին կամ փայատերերին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:

6. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից իրավաբանական անձի կամավոր լուծարումը կամ վերակազմակերպումն արգելվում է: Այդպիսի իրավաբանական անձի կողմից այնպիսի գործարք կամ կապակցված մի քանի գործարքներ իրականացնելը (բացառությամբ այն գործարքների, որոնց կատարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պարտադիր է), որը կարող է հանգեցնել տվյալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվետվություններում առկա տվյալների հիման վրա որոշված ակտիվների 25 տոկոսից ավելի չափով ուղղակի կամ անուղղակի գույք ձեռք բերելուն կամ այդ չափով գույք օտարելուն, կարող է իրականացվել միայն Պրոբացիայի ծառայության թույլտվությամբ:

7. Եթե առկա է իրավաբանական անձի՝ որպես պարտապանի

մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթ, ապա քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգվում է մինչև սնանկության վարույթի ավարտը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում Պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան՝ քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգելու կամ արդեն իսկ հետաձգված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը վերացնելու համար: ԲԱԺԻՆ 5 ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ Գ Լ ՈՒ Խ 25 ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել