Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-364-Ն29 մայիսի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն օրենքով սահմանված լիցենզավորման, այդ թվում` լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման և այլ ընթացակարգերը և պահանջները չեն տարածվում սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիաների վրա:»: Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետում` ա) «4. Արժութային կարգավորման բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ` 4. Արժութային կարգավորման բնագավառ 1. արտարժույթի դիլերային առքուվաճառք ԿԲ Բ - - - Ո Հ Վ 2. արտարժույթի առքուվաճառք ԿԲ Բ - - - Ո Հ Վ 3. արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների կազմակերպում ԿԲ Բ - - - - Հ Վ բ) «6. Բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-12-րդ կետերով` 8. վարկային կազմակերպության գործունեություն ԿԲ Բ - - - Ո Հ Վ 9. դրամական (փողային) փոխանցումների իրականացում ԿԲ Բ - - - Ո Հ Վ 10. վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների իրականացում ԿԲ Բ - - - Ո Հ Վ 11. քարտային վճարումների պրոցեսինգի իրականացում ԿԲ Բ - - - Ո Հ Վ 12. վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում և իրացում ԿԲ Բ - - - Ո Հ Վ Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո: Հոդված 4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա ստացած արժութային դիլեր համարվող անձանց տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության լիցենզիաներ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա վերաձևակերպել լիցենզիաները` առանց լրացուցիչ փաստաթղթեր և վերաձևակերպման հետ կապված տուրքեր և այլ վճարներ պահանջելու: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. հունիսի 22 Երևան ՀՕ-364-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-364-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.01.2003-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.531 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 29.05.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.06.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.01.2003 Հիմնական ակտ 29.05.2002, ՀՕ-364-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.05.2001, ՀՕ-193 30.05.2001, ՀՕ-193 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մայիսի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-364-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել