Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱԹԵՎՈՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ՝ 30.10.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-18 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱԹԵՎՈՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ՝ 30.10.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-18 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7014 նոյեմբերի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-70)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 նոյեմբերի 2006թ. ՍԴԱՈ - 70 | ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱԹԵՎՈՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ՝ 30.10.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-18 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱԹԵՎՈՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 30.10.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-18

ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ, դիմելով սահմանադրական դատարան, քաղաքացի Մ. Գասպարյանը ձևական առումով առաջ քաշելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 2-րդ կետի ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին պարբերությանը և 31 հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխանության խնդիրը, ըստ էության բողոքարկում է օրենսգրքի նշված նորմի կիրառման և դրանով պայմանավորված իր սահմանադրական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Այս հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի իրավազորությանը։ ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի պահանջներին համապատասխան սահմանադրական դատարանն իրավասու է քննության առնել այն անհատական դիմումները, որոնք առաջ են քաշում և հիմնավորում կոնկրետ գործով վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Մերժել քաղաքացի Մաթևոս Գասպարյանի դիմումի քննության ընդունումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 նոյեմբերի 2006 թվականի

ՍԴԱՈ-70

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 նոյեմբերի, 2006 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-70
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել