Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.9 — Գործի քննության կարգը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.9AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.9 — Գործի քննության կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 234.9. Գործի քննության կարգը 1. Դատարանը սույն գլխով նախատեսված վեճերով գործերը քննում և դրանց վերաբերյալ վճիռները և որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների

Ամբողջ Տեքստ

Հոդված 234.9. Գործի քննության կարգը 1. Դատարանը սույն գլխով նախատեսված վեճերով գործերը քննում և դրանց վերաբերյալ վճիռները և որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ. 2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն. 3) հայցվորը հրաժարվել է պահանջից:

2. Գործը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը:

3. Գործը դատական նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Գործը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ: (234.9-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել