ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 344 — Դատարանի կողմից հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 344. Դատարանի կողմից հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով (վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) 1. Դատարանը քննում է հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումն այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, և կայացնում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից մեկը, եթե՝ 1) դիմումին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ կազմակերպությունը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտ
Ամբողջ Տեքստ
Հոդված 344. Դատարանի կողմից հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով (վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) 1. Դատարանը քննում է հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումն այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, և կայացնում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից մեկը, եթե՝ 1) դիմումին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ կազմակերպությունը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից. 2) առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում, որով տվյալ գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն ամբողջությամբ մերժվել է կամ մասնակի չեղյալ է ճանաչվել, և հարկադիր կատարումը հայցվում է չեղյալ չճանաչված մասի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ապացույց կարող է հանդիսանալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տված գրությունն այն մասին, որ տվյալ կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: (344-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
