Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԻՆԵ ՔԱՐ ՈՒՈՇ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԻՆԵ ՔԱՐ ՈՒՈՇ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1727 դեկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 դեկտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 17 | «ԱՐԻՆԵ ՔԱՐ ՈՒՈՇ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ

2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

27 դեկտեմբերի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով «Արինե Քար Ուոշ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 42.1- րդ հոդվածի «Արինե Քար Ուոշ» ՍՊԸ-ն 2011թ. դեկտեմբերի 13-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 1-ին, 3- րդ, 6-րդ, 14.1-րդ և 23-րդ հոդվածների պահանջներին։

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 23.11.2010թ. ՍԴՈ-926 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները դիմողը գտնում է, որ նշված օրենքի վիճարկվող իրավանորմերի կիրառման և մեկնաբանման հարցում, ի խախտումն ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի պահանջների, ձևավորվել է հակասական դատական պրակտիկա։ Վիճարկվող իրավադրույթների և այլ իրավական ակտերի համադրված վերլուծության արդյունքում դիմողը եզրահանգում է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության վերը հիշատակված հոդվածների պահանջներին։

1. Սույն անհատական դիմումով գործի քննությունը մասնակիորեն ենթակա է մերժման, քանի որ առկա են դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված և օրենքով սահմանված ներքոհիշյալ հիմքերը։

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը։ Նշված հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը նախատեսում է ֆիզիկական և իրավաբանական անձանց անհատական դիմումների ընդունելիության հստակ ու կոնկրետ պայմանները։ Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ վիճարկվող օրենքի դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով։ Դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի նկատմամբ չեն կիրառվել նրա կողմից վիճարկվող «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2- րդ մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթները։

Հարկ է արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 6-րդ կետ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետ/։

2. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի առնչությամբ անհրաժեշտ է մատնանշել, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու օրենքով ամրագրված հիմքերը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2-րդ կետով, 69-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Արինե Քար Ուոշ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մասով ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

3. Տվյալ անհատական դիմումով գործի քննության ընդունումը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մասով մերժել։

Նախագահող

Անդամներ

27 դեկտեմբերի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/2-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 դեկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել