Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գասպարյան — ԵԴ/12882/02/18
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Գասպարյան — ԵԴ/12882/02/18

Վճռաբեկ դատարանԵԴ/12882/02/1830 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արթուր Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Արթուր Գասպարյանի հայցի ընդդեմ Կարեն ն Ազնիվ Ասոյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արթուր Գասպարյանը պահանջել է Կարեն ն Ազնիվ Ասոյաններից բռնագանձել 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար: Կարեն ն Ազնիվ Ասոյանները միջնորդություն են ներկայացրել Դատարան՝ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասու

Ամբողջ Տեքստ

221 ՂԵՐՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12882/02/18 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12882/02/18

Նախագահող դատավոր՝ Ս. Գրիգորյան

Դատավորներ՝ Հ. Ենոքյան

Ն. Գաբրիելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Արթուր Գասպարյանի հայցի ընդդեմ Կարեն ն Ազնիվ Ասոյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արթուր Գասպարյանը պահանջել է Կարեն ն Ազնիվ Ասոյաններից բռնագանձել 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար:

Կարեն ն Ազնիվ Ասոյանները միջնորդություն են ներկայացրել Դատարան՝ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.12.2019 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Կարեն ն Ազնիվ Ասոյանների միջնորդությունը մերժվել է:

2

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 22.12.2023 թվականի որոշմամբ Կարեն ն Ազնիվ Ասոյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 02.03.2023 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Գասպարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի Լ ին կետը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն այդպես էլ չի հստակեցրել, թե որ իրադարձության հետ է կապում հայցային վաղեմության հաշվարկի սկիզբը:

Վերաքննիչ դատարանն իրավունքի ենթադրյալ խախտման մասին ողջամիտ միջոցների ձեռնարկման ժամկետը նույնացնելով հայցային վաղեմության ժամկետի հետ՝ հաշվի չի առել, որ եթե խոսքը դեռնս խախտված իրավունքի վերաբերյալ ենթադրությունների մասին է, ապա հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը չի կարող սկսվել, քանի որ հայցային վաղեմության հաշվարկի սկիզբը հանդիսանում է խախտված իրավունքի մասին հաստատապես տեղեկանալու պահը:

Վերաքննիչ դատարանը, արտահայտելով իրարամերժ դիրքորոշումներ, չի կարողացել միանշանակ եզրահանգում կատարել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու պահի վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ քանի դեռ երրորդ անձանց ներգրավմամբ օբյեկտիվ գնահատական չէր տրվել իրեն հատկացված դրամական միջոցների նպատակային, արդյունավետ, տեղին Ա արդարացված ծախսման վերաբերյալ, հնարավոր չէր լինի եզրահանգում կատարել իր կամ Ասոյանների իրավունքի խախտման վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը, նույնիսկ չենթադրելով իր իրավունքի խախտման մասին, փորձել է Ասոյանների հետ բանակցությունները շարունակել, հաշվարկներ կատարել, սակայն վերջիններս հրաժարվել են, որպիսի պայմաններում որնէ կերպ չի կարելի եզրահանգում կատարել իր՝ իրավունքի խախտման փաստի պարզման անգործության վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ թեն թիվ 83101315 քրեական գործը հարուցվել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ, այնուամենայնիվ նշված քրեական գործի շրջանակներում իրականցված 12.07.2017 թվականի թիվ 07771607 դատաշինարարատեխնիկական լը դատաապրանքագիտական փորձագիտական եզրակացությամբ փորձագետը, ի թիվս այլնի, անդրադարձել է իր կողմից կազմակերպված աշխատանքների շուկայական արժեքին, որով հաստատվել է այն հանգամանքը, որ իր կողմից կազմակերպված աշխատանքների իրական շուկայական արժեքը կազմել է 234.946.513 ՀՀ դրամ, որ պահից սկսած էլ ինքը տեղեկացել է իր իրավունքի խախտման մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել» Վերաքննիչ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը:

Յ

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) 18.07.2012 թվականին Ազնիվ Ասոյանի (պատվիրատու) ն Արթուր Գասպարյանի (կատարող) միջն կնքվել է բնակելի տան շինարարության վերաբերյալ նախնական պայմանագիր, որի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 170.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (...) (հատոր 2-րդ, գ.թ. 70).

2) 30.07.2012 թվականին Ազնիվ Ասոյանը (պատվիրատու) ն Արթուր Գասպարյանը (կատարող) կնքել են պայմանագիր, ըստ որի՝ այն 18.07.2012 թվականին ստորագրված նախնական պայմանագրի «շարունակությունն» է:

Պայմանագրի 4-րդ կետով նախատեսվել են կատարման ենթակա շինարարական աշխատանքները:

Պայմանագրի 5-րդ կետում նշվել է, որ նախնական ն նույն պայմանագրում նշված աշխատանքների կատարման գինը, որը կազմել է 170.000 ԱՄՆ դոլար, կմնա անփոփոխ՝ մինչն այդ աշխատանքների իրականացման վերջը:

Պայմանագրի 6-րդ կետով նախատեսվել է, որ աշխատանքները կսկսվեն 20.07.2012 թվականին ն կկատարվեն ոչ ուշ, քան 01.01.2013 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 71).

3) 04.05.2015 թվականին Ազնիվ Ասոյանը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Զարոբյան փողոցի թիվ 60 տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով 2012 թվականի հունիս ամսից մինչն 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում «Աշտարակնախագիծ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Գասպարյանին մաս-մաս տվել է ընդհանուր 476.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս գումարներն ամբողջությամբ չի օգտագործել տան կառուցման համար ն խարդախությամբ, անհատույց տիրացել է վերցված գումարից 130.000 ԱՄՆ դոլարին՝ իրեն պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ 14.05.2015 թվականին հարուցվել է թիվ 59101015 քրեական գործը:

Նախաքննության ընթացքում Ազնիվ Ասոյանի ամուսինը՝ Կարեն Ասոյանը, ցուցմունք է տվել այն մասին, որ Երանան քաղաքի Զարոբյան փողոցի թիվ 60 տունը պատկանում է իրենց ն գրանցված է կնոջ անվամբ: (.) Ծանոթանալով (.) Արթուր Գասպարյանի հետ՝ պայմանավորվել են, որ նա պետք է կառուցի միայն տան կարկասը, հատակը ն տանիքը, որից հետո, եթե կատարած աշխատանքը որակով լիներ, պետք է շարունակվեին նան մնացած աշխատանքները: Պայմանավորվածության համաձայն՝ վերջինս 170.000 ԱՄՆ դոլարով պետք է կառուցեր մոտ 400 քմ շինություն (...): Համաձայնության գալով՝ Արթուրն սկսել է շինարարությունը: (...) Կնքված պայմանագրի համաձայն՝ Արթուր Գասպարյանին վճարվել է 110.000 ԱՄՆ դոլար կանխիկ ն 50.000 ԱՄՆ դոլար՝ փոխանցումով: Տան տանիքի կառուցումից հետո վճարել է նս 10.000 ԱՄՆ դոլար (..): Ավարտից հետո հավանելով կատարած աշխատանքները, պայմանավորվել են, որ մնացած աշխատանքները նս նրանք պետք է կատարեն: Աշխատանքներն սկսվել են 2013 թվականի սկզբին: (...) Աշխատանքների կատարման համար ընդհանուր վճարել է 476.000 ԱՄՆ դոլար (...): (...) 2014 թվականի (...) նոյեմբերին գալով ՀՀ` տեսել է, որ նրանք ամբողջությամբ չեն կատարել պարտավորված աշխատանքները: (..) բոլոր աշխատանքները կատարված են եղել անորակ ձնով: Չկատարված ն անորակ աշխատանքների համար նրանք |Արթուր Գասպարյանը| վերցրել են մոտ 130.000 ԱՄՆ դոլար (...)՝ ստանալով ավել գումար: (...):

Ազնիվ Ասոյանը տվել է Կարեն Ասոյանի ցուցմունքին նույնաբովանդակ ցուցմունք:

Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Կարեն Ասոյանը հայտնել է, որ հանդիպել է Արթուր Գասպարյանի հետ, որի ժամանակ պարզել են, որ իրականում Արթուր Գասպարյանն ավել գումար է ստացել, սակայն աշխատանքները պայմանավորված որակով չեն կատարվել, քանի որ նա չի կարողացել պատշաճ հսկել կատարվող աշխատանքները: Վերջինս ընդունել է

4

նշված հանգամանքները ն պայմանավորվածության գալով իրեն է վերադարձրել 70.000 ԱՄՆ դոլար, որով հարթվել են իրենց միջն առկա տարաձայնությունները:

Արթուր Գասպարյանն իր ցուցմունքով հայտնել է, որ ինքը (..) համաձայնել է ոչ թե անձամբ կատարել շինարարությունը, այլ համապատասխան մասնագետներ գտնել ն (...) հետնել կատարվող աշխատանքներին: (...) ամբողջ աշխատանքների համար իր հաշվարկով Կարեն Ասոյանը տվել է մոտ 450.000 ԱՄՆ դոլար, սակայն քանի որ հաշվարկի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը գտնվել են վերջինիս մոտ, հնարավոր է՝ տված լինի նան 476.000 ԱՄՆ դոլար: (..) հնարավոր է՝ կատարված աշխատանքների որոշակի մասը դուրս են մնացել իր հսկողությունից Ա որոշակի թերություններով են կատարվել, ն որպեսզի իրենց (...) միջն գումարային պարտք ու պահանջի հարցեր չլինեն, համաձայնության են եկել, որ ինքը կվերադարձնի անորակ ն չկատարված աշխատանքների համար 70.000 ԱՄՆ դոլար, որին Կարեն Ասոյանը նս համաձայնել է:

Հարուցված քրեական գործով Արթուր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել ն քրեական գործի վարույթը կարճվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով (հիմք՝ թիվ 5901015 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչի 26.06.2015 թվականի «քրեական գործի վարույթը կարճելու ե քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը) (հատոր 1-ին, գ.թ. 2138).

4) Արթուր Գասպարյանի նկատմամբ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված թիվ 83101315 քրեական գործը (առանց պետական գրանցման ն առանց լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեություն Օ իրականացնելու ու արդյունքում պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ) 18.07.2017 թվականի «քրեական գործով վարույթը կարճելու Ա քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ կարճվել է՝ պայմանավորված արարքում հանցակազմի բացակայությամբ:

Կարեն Ասոյանը թիվ 83101315 քրեական գործով ցուցմունք է տվել այն մասին, որ առանձնատան շինարարության արժեքը կազմել է 350.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՊԵԿ քննչական վարչության քննիչը որոշման մեջ նշել է, որ. «(...) 350.000 ԱՄՆ դոլարը Արթուր Գասպարյանի կողմից աշխատանքների իրականացման ժամանակահատվածում ծավալները կազմել է 143.500.000 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի միջին կուրսը ՀՀ դրամի նկատմամբ կազմել է 410 հարաբերակցությամբ (...)» (հատոր 1-ին, գ.թ. 40-46).

5) ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված թիվ 83101315 քրեական գործի շրջանակներում 25.02.2016 թվականին նշանակվել է դատաշինարարատեխնիկական ն դատաապրանքագիտական փորձաքննություն, որը հանձնարարվել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Փորձագետին առաջադրվել են թվով 6 հարցեր, որոնցից 5-րդ Ա 6-րդ հարցերը համապատասխանաբար հետնյալն են.

- շինարարական կազմակերպության կողմից Երնան քաղաքի Զարոբյան փողոցի թիվ 60 հասցեում կառուցվող տան շինարարության ընթացքում ի՞նչ ծավալի ն որակի շինարարական աշխատանքներ են կատարվել, որքա՞ն է կազմում դրանց իրականացման միջին շուկայական արժեքը,

- որքա՞ն գումար է ծախսվել նույն հասցեում գտնվող առանձնատունը կառուցելու համար:

Այդ հարցերի վերաբերյալ 10.07.2017 թվականի եզրակացությամբ փորձագետը եզրակացրել է հետնյալը.

Կատարված փորձագիտական հետազոտմամբ հնարավոր էր ձեռք բերել միայն ակնադիտորեն տեսանելի աշխատանքների վերաբերյալ տվյալներ, որոնք բավարար չեն նախաձեռնողի կողմից սույն փորձաքննությամբ փորձագետին առաջադրված թիվ 5-րդ ն 6-րդ հարցերին պատասխանելու համար, սուն համալիր փորձաքննությամբ Պլեխանովի

5

(Զարոբյան) թիվ 60 հասցեում Արթուր Գասպարյանի կողմից փաստացի իրականացված շինարարական աշխատանքների համար ծախսված գումարի չափը հաշվարկվել է համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից 03.04.2009 թվականին հաստատված «ՀՀ տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների Ա շինարարական աշխատանքների տեսակների խոշորացված ցուցանիշների ժողովածու» (ՇԱԽՑ) թիվ 35-Ն հրամանի նորմատիվատեխնիկական փաստաթղթի, որի արդյունքում Պլեխանովի (Զարոբյան) թիվ 60 հասցեում առկա բնակելի տան կառուցման արժեքը, հնարավոր ծախսերի խոշորացված արժեքով ստացվում է 234.946.513 ՀՀ դրամ (հատոր 6-րդ, գ.թ. 81-95).

6) 28.06.2018 թվականին դիմելով դատարան՝ Արթուր Գասպարյանը խնդրել է Կարեն ն Ազնիվ Ասոյաններից բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ:

09.08.2019 թվականին Արթուր Գասպարյանը հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով Կարեն ն Ազնիվ Ասոյաններից բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ ու 70.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գթ. 5-8-րդ, հատոր 3-րդ, գ.թ. 59, 60).

7) 30.05.2019 թվականին Կարեն ն Ազնիվ Ասոյանները ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանի 27.12.2019 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 55-57, հատոր 4-րդ, գ.թ. 70-87).

8) Գործի քննության ընթացքում Արթուր Գասպարյանը, ի թիվս այլնի, ցուցմունք է տվել այն մասին, որ Արթուր Գասպարյանը Կարեն ն Ազնիվ Ասոյանների հետ կնքված պայմանագրով համաձայնել է ոչ թե անձամբ կատարել շինարարությունը, այլ համապատասխան մասնագետներ գտնել ն հետնել կատարվող աշխատանքներին: Գումարը վճարվել է իրեն, իսկ ինքն այդ գումարը բաշխել է տարբեր սուբյեկտների միջն՝ վերջիններիս կատարած աշխատանքների դիմաց: Իրեն հանձնված ամբողջ գումարը ներդրվել է կատարված աշխատանքների մեջ, սակայն այն հանգամանքը, թե արդյոք այդ ներդրումները եղել են անհրաժեշտ, տեղին ն բխել են Կարեն ու Ազնիվ Ասոյանների ցանկությունից, կամ արդյոք այդ ներդրումները համապատասխանել են գործող շուկայական արժեքներին, կարող էր բացահայտվել բացառապես փորձագիտական եզրակացությամբ: Նշել է, որ 70.000 ԱՄՆ դոլարը վերադարձրել է իր ն Կարեն ու Ազնիվ Ասոյանների միջն առկա հարաբերությունները չլարելու, քրեական գործը կարճելու, քրեական գործի ավարտից հետո փորձաքննություն նշանակելու ն վերջնահաշվարկ կատարելու նպատակով (հիմք՝ 12.11.2019 թվականի դատական նիստի արձանագրությունը) (հատոր 4-րդ, գթ. 48-50):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցային վաղեմության կիրառման հարցի հետ կապված իրավունքի խախտման ն դրա մասին իմանալու պահը որոշելու իրավական հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

6

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Մինչն 30.05.2020 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչ, դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նան այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (րես Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԼԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/2 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե՝ ոչ (տես Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.122020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն «Ալյաես պլյուս» ՍՊԸ-ն ըեդդեմ «Արմենտել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով 04.06.2019 թվականի որոշմամբ հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր

7

իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որնէ եղանակով՝ այդ թվում ն հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» ն «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետնության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1- ին կետում օրենսդրի կողմից կիրառված «պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» արտահայտությունը չպետք է սխալմամբ մեկնաբանվի այնպես, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կարող է սկսվել հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորություն ունենալու օրվանից, ընդհակառակը՝ «պետք է իմացած լիներ» ձաակերպմամբ, ինչպես ն «իմացել է» ձաակերպման պարագայում օրենսդիրը կարնորել է հայցային վաղեմության ընթացքն սկսվելու հարցում հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետնանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով:

Նշված եզրահանգումը ՀՀ վճռաբեկ դատարանը պայմանավորել է նան այն հանգամանքով, որ հայց հարուցելով՝ շահագրգիռ անձը չի կարող պահանջել իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում, քանի որ ՀՀ քաղաքացիադատավարական օրենսդրությունը շահագրգիռ անձին իրավունք է վերապահել համապատասխան հայցով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով ն այ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ անձը կարող է պահանջել ն դատարանն էլ իրականացնել անձի ոչ թե «վերացական», այլ կոնկրետ խախտված իրավունքի պաշտպանություն կամ այլ խոսքով՝ հայցով խախտված իրավունքի պաշտպանության համար հայցվորն առնվազն պետք է իմանա, թե ով է խախտել իր իրավունքն (ով է պատշաճ պատասխանողը) ու ինչում է կայանում իր իրավունքի խախտումը, որպեսզի պատասխանողից պահանջի իր իրավունքի խախտման վերացում (ընտրի իր իրավունքի խախտման վերացման համար անհրաժեշտ ն պիտանի հայցապահանջը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի հոսքի հարցում իր իրավակարգավորումներով հատուկ նշանակություն է տվել հետնյալ հանգամանքներին. հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է կոնկրետ իրավունքի պաշտպանության համար անհրաժեշտ ն պիտանի այն հայցով, որը հարուցվել է դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանված կարգով հայց հարուցելու համար հայցվորին պետք է հայտնի լինեն այն նվազագույն տեղեկությունները, որոնք օրենքին համապատասխան պարտադիր կերպով պետք է նշվեն հայցադիմումում, իսկ դրամական պահանջի դեպքում այդ պարտադիր

8

տեղեկություններն ընդգրկում են պահանջվող գումարի չափը ն հաշվարկը: Այդ տեղեկություններին չտիրապետելու դեպքում հայցվորը չի կարող սահմանված կարգով հարուցել անհրաժեշտ ն պիտանի հայցը՝ պահանջել կոնկրետ չափի գումարի բռնագանձում, հետնաբար գումարի չափին ու հաշվարկին վերաբերող տեղեկություններին չտիրապետելը նշանակություն ունի նան հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու հարցում: Եթե պատասխանողի կողմից իր պայմանագրային պարտավորությունը չկատարելու, մասնավորապես՝ միայն իր կողմից տիրապետվող անհրաժեշտ ն բավարար տեղեկատվություն չտրամադրելու հետնանքով հայցվորը հնարավորություն չի ունեցել բացահայտել իր իրավունքի իրապես խախտված լինելու փաստը, արդյունքում նան չի տիրապետել դրամական պահանջի գործով պահանջվող գումարի չափի ու հաշվարկի վերաբերյալ տեղեկություններին, ապա հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ համապատասխան փաստերը հասանելի չեն դարձել շահագրգիռ անձին:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերոգրյալ հետնությունն ամեննին չի նշանակում, որ հայցվորը դրամական պահանջով հայց ներկայացնելիս պետք է տիրապետի իր պահանջը հիմնավորող բոլոր տեղեկություններին, դրանք հաստատող բոլոր ապացույցներին: Հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ ն բավարար տեղեկությունների՝ պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը, այս հարցում կարնորելով նան կողմերի վարքագծի բացահայտումը ն գնահատումը, արձանագրել է, որ եթե հայցվորն իր իրավունքի խախտված լինելու մասին ունի որոշակի, սակայն դատարան պատշաճ հայց հարուցելու համար ոչ բավարար տեղեկություններ, ապա նա պարտավոր է ձեռնարկել իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները՝ պարզելու, թե իր իրավունքի խախտում իրականում տեղի ունեցել է, թե՝ ոչ: Եթե հայցվորն այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում, ապա սկսում է գործել «պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» կանոնը: Իրավունքի խախտված լինելու մասին իմացած լինելու կանխավարկածը գործում է այն դեպքում, երբ իր իրավունքի խախտման մասին ենթադրություններ ունեցող հայցվորն օրենքին, այլ նորմատիվ իրավական ակտերին, պայմանագրին համապատասխան իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու ուղղությամբ չի ձեռնարկում իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները: Այդպիսի միջոցների բավարար կամ անբավարար լինելը, դրանք ողջամիտ ժամկետում հայցվորի կողմից ձեռնարկած լինելը յուրաքանչյուր գործով պետք է պարզեն նե գնահատեն դատարանները, քանի որ այդ հանգամանքներից կախված միայն հնարավոր կլինի որոշել, թե երբվանից հայցվորը պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը:

Վերահաստատելով նախկինում արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ անգամ նս ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նան սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նան այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն

9

ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձը հավաստի տեղեկություններ է ունենում իր իրավունքի խախտման փաստի մասին: Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքն սկսվելու համար անհրաժեշտ նախապայման է այն, որ անձը բավարար հիմքեր ունենա համոզված լինելու, որ իր իրավունքը խախտվել է (տե՛ս Իրինա Մանասերյանն ընդդեմ Ռուզաննա Մանուկյանի ն Մհեր Արմենակյանի ու Ռուզաննա Մանուկյանը ն Մհեր Արմենակյանն ընդդեմ Իրինա Մանասերյանի թիվ ԵԱՔԴ/2192/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.01.2022 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի ն 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նան այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացություների ն իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, ու այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով: Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության ն իրավահարաբերությունների որոշակիության ու կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությանը:

Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում: Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության ն կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված՝ իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որնէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի ն դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում: Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նան այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» ն «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն

10

չունեն: Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը՝ ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու ն «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը: Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարնորություն ունեն քննարկվող .իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության ն կիրառման առումով:

Սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետնյալը. «իմացել է» ձնակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձնակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը ն 337-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետնում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետնաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը ն դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արթուր Գասպարյանը 28.06.2018 թվականին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կարեն ն Ազնիվ Ասոյանների՝ պահանջելով բռնագանձել 4000.000 ՀՀ դրամ, իսկ 09.08.2019 թվականին ներկայացրած հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությամբ պահանջել է վերջիններից բռնագանձել 70.000 ԱՄՆ դոլար:

11

30.05.2019 թվականին Կարեն ն Ազնիվ Ասոյանները դատարան են ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 27.12.2019 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ մերժել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Կարեն ն Ազնիվ Ասոյանների միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ «/...) թեն հայցվորն ունեցել է որոշակի տեղեկություններ, իր իրավունքի խախտման վերաբերյալ, սակայն դրանք բավարար չեն եղել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ հստակ պահանջ ներկայացնելու համար: Հայցվորին իր իրավունքի խախպման վերաբերյալ փաստերն հասանելի են դարձել 25.09.2015թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում շինարարական աշխատանքների կատարման շրջանակներում հայցվորի կողմից պետությանը պատճառված վնասի հիմքով հարուցված թիվ 83101305 քրեական գործի նախաքենության ընթացքում նշանակված դատաշինարարատեխնիկական լի դատաապրանքագիտական փորձագիտական եզրակացությամբ ըսր որի Արթուր Գասպարյանի կատարած աշխատանքների իրական արժեքը կազմել է 234946513 ՀՀ դրամ, որե էլ հիմք է հանդիսացել' գումարի բռնագանձման վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու համար:

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ պատասխանողների ներկայացուցչի պատճառաբանությունն այն մասին, որ իր իրավունքի խախտման մասին ենթադրություններ ունեցող հայցվորն իր իրավունքի խախտման մասին հասրատապես իմանալու ուղղությամբ քայլեր չի ձեռեարկել, ն բաց է թողել իր իրավունքի պաշտպանության համար դատարան դիմելու սահմանված ժամկետներն, անհիմն են, որպիսի հանգամանքե էլ հիմք է պատասխանողների եերկայացուցչի միջեորդությունը՝ քաղաքացիական գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ մերժելու համար»:

Դատարանը 02.03.2023 թվականի վճռով հայցը բավարարել|լրլ)39է այն պատճառաբանությամբ, որ «(.) թեւ աշխատանքների հեղինակային հսկողության պայմանագիրը, տեխնիկական հսկողության պայմանագիրը, շինարարության վարման մատյանը ն շինարարության իրականացման պայմանագրի հիման վրա կազմված կատարողական ակտերը կողմերի միջն բացակայում են, սույն դեպքում շինարարական աշխատանքների կատարման հարաբերությունները հաստատվում են ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քենչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քնեչական բաժնի ավագ քնեիչ, արդարադատության ավագ լեյտենաետ Ա. Ս. Վարդանյանի 26.06.2015թ. քրեական գործի վարույթը կարճելու ն քրեական հետապեդում չիրականացնելու մասին որոշմամբ, ինչպես նան սույն գործի քննության ընթացքում ներկայացված փաստարկներով:

Դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով առկա են անհիմն հարստացման վերաբերյալ իրավանորմի կիրառման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Այսպիսով, վերը եշված ապացույցների համադրման արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ հիմնավորված է սույն քաղաքացիական գործով պատասխանողների կողմից անհիմն հարստացմամբ' 70.000 ԱՄՆ դոլար գումարը ստանալու փաստը, ինչն էլ հիմք է հանդիսանում հայցը բավարարելու համար»:

Վերաքննիչ դատարանը 22.12.2023 թվականի որոշմամբ Կարեն ն Ազնիվ Ասոյանների վերաքննիչ բողոքը բավարարել է' Դատարանի վճիռը բեկանել է ու հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(...) դեռնս 2015 մայիսին՝ 70.000 ԱՄՆ դոլարը վերադարձնելուց

12

անմիջապես հետո, հայցվորը պետք է բավարար միջոցներ ձեռեարկեր' ուղղված իր իրավունքի ենթադրյա (խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն (որը կարող էր դրսնորվել, օրինակ, կալրարված աշխատանքի որակը պարզելու, աշխատանքի շուկայական արժեքը որոշելու ն փոխադարձ հաշվարկ իրականացնելու միջոցով): Մինչդեռ քենարկվող պարագայում իրավունքի ենթադրյալ խախտման մասին օրենքով սահմանված ժամկետում ողջամիտ միջոցներ ձեռնարկված լինելու հանգամանքն առկա չէ:

Միաժամանակ հիշյալ քրեական գործով հիմեավորվել է, որ 70.000 ԱՄՆ դոլարը հայցվորին վերադարձվել է 2015 թվականի մայիս ամսին, ն այդ փաստը չի վիճարկվել, մինչդեռ սույն գործով հայցի առարկան փոփոխելու միջնորդությունը, որով պահանջվել է պատասխանողից բռնագանձել 70000 ԱՄՆ դոլարը, ներկայացվել է միայն 09.08.2019 թվականիե' հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ:

Այլ կերպ ասած 70.000 ԱՄՆ դոլարը վերադարձնելու պահից ն հայցը հարուցելուն նախորդող երեք տարի առաջ հայցվորը պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասիե: Վերջինս հետամուտ չի եղել իր իրավունքների դատական պաշտպանությանը, պահանջը ներկայացրել է հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո, հետնաբար ն բաց է թողել օրենքով սահմանված, վերը նշված ժամկետը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ հայցվորի առարկությունն առ այե, որ կատարած աշխատանքների իրական շուկայական արժեքի մասին տվյալները հայցվորը ստացել է միայն Դատարանի վկայակոչած փորձագիտական եզրակացությամբ, որը տրվել է 10.07.2017 թվականին, ն միեչ այդ ողջամտորեն չէր կարող ենթադրել իր իրավունքի խախտման մասին:

Մասնավորապես Արթուր Գասպարյանի եկատմամբ ՊԵԿ քնեչական վարչությունում թիվ 83101315 քրեական գործը հարուցվել է երա կողմից առանց պետական գրաեցման ն առանց լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ն արդյունքում պետությանը առանեձեապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ (տե'ս, գործի քննության համար էական նշանակություն ունեցող 4-րդ ն 5-րդ փաստերը): Հիշյալ քրեական գործի շրջանակներում եշանակված փորձաքննությունը կոչված է եղել առաջադրված մեղադրանքի հիմեավորվածությունը ստուգելուն:

Այլ կերպ ասած' նախաքննության մարմեի կողմից ձեռնարկված միջոցներն ուղղված չեն եղել հայցվորի խախտված իրավունքների պաշտպանությանը, կամ քաղաքացիաիրավական հարաբերություններում կողմերի փոխհաշվարկը կամ հիշյալ պարտավորության շրջանակում կատարված աշխատանքի գնի նվազեցման համաչափությունը պարզելուն, հետնաբար հիշյալ եզրակացությունը ձեռք բերվելու պահը չի կարող նույնանալ հայցվորի իրավունքի խախտման մասինե իմանալու հետ: Նախքան այդ եզրակացության ստացումը հայցվորը պետք է համապատասխան միջոցեեր ձեռեարկեր՝ պարզելու համար, թե արդյոք իր կատարած աշխատանքները եղել են անորակ, ն արդյոք ինքը ունեցել է 70.000 ԱՄՆ վերադարձնելու պարտականություն:

Ամփոփելով վերը շարադրվածը, Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու մասին հիմնավոր է, ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Արթուր Գասպարյանի

13

հայցն ըեդդեմ Կարեն ն Ազեիվ Ասոյանների՝ 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի մասին ենթակա է մերժման»:

Անդրադառնալով վերաքննիչ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/12882/02/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել