Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 28 — Գործը քննության ընդունելը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 28AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 28 — Գործը քննության ընդունելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 28. Գործը քննության ընդունելը 1. Գործն ընդունվում է վարույթ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով, եթե առկա չեն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը: 2. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ դիմումի քննությունը մերժելու կարգը սահմանվում է սույն օրենքի 69-րդ հոդվածով: 3. Գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը լուծում է նաև գործով պատա

Ամբողջ Տեքստ

Հոդված 28. Գործը քննության ընդունելը 1. Գործն ընդունվում է վարույթ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով, եթե առկա չեն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը:

2. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ դիմումի քննությունը մերժելու կարգը սահմանվում է սույն օրենքի 69-րդ հոդվածով:

3. Գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը լուծում է նաև գործով պատասխանող կողմ ներգրավելու, գործի դատաքննությունն սկսելու ժամանակի, գործով զեկուցող նշանակելու, գործի դատաքննության ընթացակարգի հարցերը, ինչպես նաև գործը դատաքննության նախապատրաստելու հետ կապված այլ հարցեր, իսկ անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին որոշմամբ՝ նաև դիմողի միջնորդության հիման վրա` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան պետական տուրքի վճարումից ազատելու հետ կապված հարցերը:

4. Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումներով սույն հոդվածի 3-րդ մասում նշված հարցերը լուծվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործը քննության ընդունելու մասին դատական կազմի որոշման ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:

5. Գործը քննության ընդունելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել