««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 հունվարի 2024թ. ՍԴԱՈ - 6 | ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՄԻՕ ԲԱՆԿ»[1] ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Քննության առնելով ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսելու մասին առաջարկությունը` Սահմանադրական դատարանը
ՊԱՐԶԵՑ.
Սահմանադրական դատարանի 2023 թվականի օգոստոսի 30-ի ՍԴԱՈ-98 աշխատակարգային որոշմամբ ««Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցվել է մինչև կասեցման հիմքերը վերանալը:
Սահմանադրական դատարանն ավարտել է սույն գործով պահանջված և ստացված նյութերի ուսումնասիրությունը, ինչի արդյունքում արձանագրում է, որ նշված գործի վարույթը կասեցնելու հիմքերը վերացել են:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսել:
2. Սույն գործի դատաքննությունը նշանակել 2024 թվականի հունվարի 16-ին` ժամը 11.00-ին:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
9 հունվարի 2024 թվականի
ՍԴԱՈ-6
-----------------------
[1] ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 14.11.2023 թ. թիվ 194 Ա որոշմամբ վերաձևակերպվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 40 լիցենզիան պայմանավորված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ֆիրմային անվանման փոփոխության հետ ֆիրմային նոր անվանումն է ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
