ՔՆԱՐԻԿ ԵՎ ԴԱՎԻԹ ԹԱՀՄԱԶՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 հունվարի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 1 | ՔՆԱՐԻԿ ԵՎ ԴԱՎԻԹ ԹԱՀՄԱԶՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
11 հունվարի 2016 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Ա. Պետրոսյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Քնարիկ և Դավիթ Թահմազյանների անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Քնարիկ և Դավիթ Թահմազյանները 2015թ. դեկտեմբերի 23-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 18-րդ, 19-րդ, 21- րդ և 83.5-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասը,
կամ
2. բացահայտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանելով վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելը: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում բերում է սուբյեկտիվ մեկնաբանության, ինչի արդյունքում տեղի է ունենում իրավական պետության սկզբունքների խախտում:
Ըստ դիմողի` նման մեկնաբանությունն ստեղծում է մի իրավիճակ, երբ առանց օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով անձի մեղավորությունն հաստատելու քրեորեն պատժելի արարքներ կատարելու փաստը դրվում է նվիրատվության պայմանագրի վերացման հիմքում: Դրա հետևանքով խախտվում են անձի իրավունքները, քանի որ չի պահպանվում անմեղության կանխավարկածի սկզբունքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, երբ նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ: Իրավակիրառական պրակտիկայում այս դրույթի վերաբերյալ առկա են տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ:
Մասնավորապես Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 10.10.2014 թվականի վճռում արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն նվիրատվության պայմանագրի վերացման պարտադիր պայման է համարել կյանքի դեմ ուղղված ոտնձգության փաստի առկայությունը, որը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված քրեորեն պատժելի արարք, և որը պետք է հաստատված լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` նվիրատվության պայմանագիրը քաղաքացիաիրավական գործարք է և պետք է կարգավորվի միայն տվյալ ոլորտը կարգավորող իրավական նորմերի միջոցով: Այսինքն, եթե ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսում քրեական գործով որոշման առկայության պարտադիր պայման, ապա նվիրատվության վերացման համար կարող է հիմք հանդիսանալ նվիրառուի ակնհայտ երախտամոռությունը, ինչը չի պահանջում նվիրառուի պարտադիր դատապարտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
2. Քնարիկ և Դավիթ Թահմազյանների անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ`
դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
* դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
* դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
* դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. §Քնարիկ և Դավիթ Թահմազյանների դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ¦ գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
11 հունվարի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հունվարի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
