ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 3-րդ հոդվածում` ա) 8 1 -րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8 1 ) արհեստագործական ուսումնարան` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.». բ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9) քոլեջ` միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.». գ) 18 1 -րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «18 1 ) արհեստավոր` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին և (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.». դ) 19-րդ կետից հանել «կրտսեր» բառը: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «մրցութային կարգով` անվճար միջին,» բառերը փոխարինել «մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին,» բառերով: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը «չափորոշիչների,» բառից հետո լրացնել «պետական հավատարմագրման չափանիշների,» բառերով: Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի1-ին մասից հանել «հիմնարկի կամ» բառերը: Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը «մանկավարժական խորհուրդը» բառերից հետո լրացնել «, գործադիր մարմինը» բառերով: Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ մասը «Պետական» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. օգոստոսի 13 Երևան ՀՕ-165-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-165-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.09.2005-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.07.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.08.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.09.2005 Հիմնական ակտ 08.07.2005, ՀՕ-165-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1999, ՀՕ-297 14.04.1999, ՀՕ-297 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-165-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
